Esem.am-ը գրում է․

Այս տարի իր երկրպագուներին մի  շարք նորություններով ներկայացած երգչուհի Լիլիթ Կարապետյանը կրկին անակնկալ ունի երկրպագուներին :) Օրեր առաջ նա ավարտվել է նոր` «Թող ապրեմ» երգի տեսահոլովակի նկարահանումը:

Երգի երաժշտության հեղինակը Մարինե Մխիթարյանն է, խոսքերը գրել է Արայիկ Համբարձումյանը: Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, երգչուհու ոճով զբաղվել է Արայիկ Գաբաջյանը:  Շրջիկ կրկեսում իրականացված նկարահանումները տևել են երկու օր, գլխավոր հերոսը` Սրապ Շիրինյանն է: Տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի վերջին:

 «Նոր ոճում եմ հանդես գալու, այս տեսահոլովակս ու կերպարս նախորդներից շատ է տարբերվում: Կարծում եմ` հանդիսատեսին դուր կգա: Սցենարի մասին դեռ չեմ ուզում խոսել, թող անակնկալ լինի, միայն կասեմ, որ կրկեսի աշխատողի դերում եմ լինելու, ում վրա դանակներ են շպրտում:)»,-ESem.am-ին ասաց Լիլիթը:

Նա հայտնեց, որ այս երգով կեզրափակի տարին` խոստանալով 2015 թվականին անհամեմատ ավելի շատ նորություններ ունենալ: «Առաջիկայում հանգստանալու մասին չեմ մտածում: Նոր էներգիայով եմ գործի անցել ու չեմ հանգստանալու մինչև կորցրածս ամեն ինչը հետ բերեմ: Երբ հետ բերեմ առաջվա հայտնիությունս ու արժանանամ նախկին փառքիս, կմտածեմ դարձյալ դադար առնելու մասին»,- ասաց նա ու հավելեց, որ այդ դադարը նախկինի պես երկար չի լինի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել