Օպտիկական խաբկանքը տեսանելի առարկայի կամ երևույթի մասին մեր պատկերացումն է, որը չի համապատասխանում իրականությանը։

Տեսնո՞ւմ եք երեք համակրելի աղջիկներին


Իսկ հիմա շրջենք լուսանկարը


Մեր ուղեղը հազվադեպ է հանդիպում շրջված պատկերների, այդ իսկ պատճառով չի ընկալում դրանցում առկա աղավաղումենրը։

13 մարդկանց խաբկանքը


Սկզբում մենք 12 մարդու ենք տեսնում, սակայն տեղաշարժելուց հետո ևս մեկը՝ 13-րդն է ավելանում։

 Ո՞ր կողմի վրա է բացված պատուհանը


Դուք կարող եք փոխել դրա ուղղությունը՝ պարզապես մտածելով դրա մասին։

Շարժման խաբկանքը


Իրականում երկու ուղղանկյունները, որ թվում է, թե մեկը մյուսի հետևից են ընթանում, միևնույն արագությունն ունեն։

Պատկերի գունավորում


Նայեք նկարի կենտրոնի սև կետին։ Շարունակեք նայել, մինչև պատկերը փոխվի։ Տեսա՞ք գունավոր լուսանկարը։ Իսկ հիմա մի նայեք սև կետին ու կտեսնեք, որ իրականում դա սև ու սպիտակ լուսանկար էր։

Գունային հակադրության խաբկանք


Թվում է, թե ձախ կողմի քառանկյունները աջ կողմի քառանկյուններից ավելի մուգ են։ Սակայն իրականում դրանք միևնույն երանգն ունեն։

Էյմսի սենյակի խաբկանքը


Եռաչապ օպտիկական խաբկանք ստանալու համար նախագծված այս անհամաչափ սենյակի հեղինակը ակնաբույժ Ալբերտ Էյմսոնն է (1934թ.)։

Դինամիկ պայծառություն


Դանդաղորեն աչքերը մոտեցրեք էկրանին, ու լույսն ավելի կպայծառանա։ Հետ տարեք աչքերն, ու այն կթուլանա։

Անհետացող կետերը


Հայացքը կենտրոնացրեք կենտրոնի կանաչ կետի վրա։ Որոշ ժամանակ անց դեղին կետերը մեկը մյուսի հետևից կսկսեն անհետանալ։ Իրականում դրանք մնում են իրենց տեղում, պարզապես կայուն պատկերները մեր գիտակցությունից անհետանում են, երբ դրանք շրջապատվում են մշտապես փոփոխվող պատկերներով։

Չորս շրջանների պատրանքը

Իրականում դրանցից ոչ մեկը չի հատվում։

Ընկալողունակության խաբկանք


Ուղղանկյան գույնն իրականում ամբողջությամբ՝ ողջ երկայնքով, միևնույն հավասարաչափ երանգն ունի։

Շարժվող պաստառ


Համակարգչային մկնիկը վերև-ներքև շարժեք ու կտեսնեք, թե ինչպես է պաստառը շարժվում։

Ընտրողական ընկալում


Այստեղ երկու տարբեր լուսանկարներ կան, և նրանց միջև մեկ տարբերություն կա։ Փորձեք գտնել այն։ Գտնելու դեպքում այն այլևս չնկատել հնարավոր չի լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել