Life.panorama.am-ը գրում է․

Մեր որդին այժմ «գործազուրկ» է, աշխատանք չունի. Իռեն Ուլիխանովա

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Սոֆի Դևոյանի «Հոգու և պարի» թատրոնի պարուհի Իռեն Ուլիխանովան է, ում հետ փորձեցին բացահայտել նրբություններ ոչ միայն արվեստի, այլ նաև կյանքի բնագավառում: Էկրանից ու բեմից միշտ ժպտերես ու կանացի Իռենը կյանքում իրատես ու հումորով է, ինչպես զգացի մեր զրույցի ընթացքում:

-Նախ` կասե՞ք, ի՞նչ գործունեություն եք ծավալում այժմ:

-Այժմ պարում և դասավանդում եմ Սոֆի Դևոյանի «Հոգու և պարի» թատրոնում: Ունեմ նաև 7-15 տարեկան երեխաների խումբ: Աշխատում եմ նոր ընտանիք կազմող մարդկանց՝ հարս ու փեսայի հետ, որպեսզի նրանք գեղեցիկ ներկայացնեն իրենց հարսանեկան պարը: Երևանի Պետական համալսարանում ունեմ պարի խումբ, այնտեղի մշակույթի կենտրոնի պարային համույթի գեղարվեստական ղեկավարն եմ: Բեմադրում եմ պարեր նաև սեգվեյների վրա:

-Իռեն, Հայաստանում տարածվա՞ծ է հարսանիքի կապակցությամբ գեղեցիկ պարելսովորելը, թե՞ հատուկենտ զույգեր են դիմում այդ նպատակով:

-Պետք է ուրախությամբ նշեմ, որ շատ են դիմում: Հիմա գրեթե չի լինում այնպիսի հարսանիք, որ զույգերը պար սովորած չլինեն: Սա արդեն նորաձևություն է դարձել. բոլորը ցանկանում են գեղեցիկ մուտք կատարել, հարս ու փեսայի պարը բեմադրել: Երևի, ամուսնացողների միայն 10 տոկոսն է, որ հարսանիքից առաջ պարի չի գնում:

-Դեռևս չե՞ք ցանկանում ունենալ Ձեր սեփական պարի դպրոցը:

-Քանի դեռ ես պարում եմ Սոֆի Դևոյանի մոտ՝ ոչ: Պարողների բեմական կյանքը կարճ է, կգա ժամանակ, որ ֆիզիկապես չեմ կարողանա պարել, այդ ժամանակ երևի կմտածեմ: Այժմ դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում:

-Ասում են՝ սպորտսմենները, պարողները պետք է մանկուց սկսեն զբաղվել իրենց գործով: Եթե չեմ սխալվում, դուք պարել սկսել եք 15 տարեկանից: Դժվար չէ՞ր:

-Կան մարդիկ, ովքեր տվյալներ ունեն ի ծնե և կարող են նույնիսկ ավելի մեծ տարիքում սկսել պարել: Շատերն էլ վաղ են սկսում, բայց ի վերջո հասկանում են, որ պարն իրենցը չէ: Դա անհատական է: Եթե քո մեջ ապրում է արվեստը, պարը, ճկուն ես, ապա 15 տարեկանում սկսելու դեպքում էլ որոշակի հաջողությունների կարող ես հասնել: Իհարկե, ես կցանկանայի, որ փոքր տարիքից սկսած լինեի պարել: Այդ դեպքում կավարտեի պարարվեստի ուսումնարան: Թեև ավարտել եմ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական պետական համալսարանի բալետմեյստերական բաժինը: Իմ ընտանիքում ոչ-ոքի մտքով չէր անցնում, որ կարող է պարուհի դառնամ:

-Իսկ մանկության տարիներին այլ մասնագիտական երազանքներ ունեցե՞լ եք:

-Յուրաքանչյուր տարիքում մի երազանք ունենում էի, մի մասնագիտություն էի որոշում, որովհետև ինձ չէի գտնում ոչ մեկում: Նույնիսկ իմ ուժերով ընդունվեցի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան, բայց դասի չգնացի: Հասկացա, որ դա ինձ պետք չէ, ես հաստատ թարգմանչուհի չեմ դառնա: Պետք է լրացուցիչ գումար ծախսեմ այնտեղ սովորելու համար, իսկ հետո այդ գումարը հաստատ հետ չեմ բերելու, որովհետև այդ գործով չեմ զբաղվելու: Երբ 15 տարեկան էի, գովազդի հետքերով գնացի Սոֆի Դևոյանի թատրոն: Հասկացա, որ ցանկանում եմ պարել: Մեկ ամիս անց գիտակցեցի, որ առանց պար այլևս չեմ կարող:

-Որքան էլ Ձեր և Ձեր ամուսնու բնագավառները շատ տարբեր չեն, բայց, միևնույն է, արվեստագետ կանանց համար հայ տղամարդու կողքին դժվար է Այդպես են ասում: Այս տեսանկյունից ընտանիքում երբևէ խնդիրներ չե՞ն առաջանում:

-Ոչ, Վահագը ըմբռնումով է մոտենում նույնիսկ այն հանգամանքին, որ, երբեմն, աշխատում եմ առավոտից մինչ երեկոյան 9-10-ը՝ առանց հանգստյան օրերի: Երբեմն, ինքս եմ անհարմար զգում նրա առաջ: Այդ հարցում ինքն ինձ շատ է օգնում ու աջակցում, խնդիրներ չենք ունենում, ինչի համար շատ ուրախ եմ:

-Ամեն դեպքում, երբեմն, վեճի պատճառ չի՞ դառնում այդ զբաղվածությունը: Ո՞վ է զիջողի դերում լինում:

-Նայած՝ ի՞նչ խնդիր է, ինչ իրավիճակ: Ընտանիքի կայունությունը փոխզիջման մեջ է, չի կարող անընդհատ մեկը զիջել: Երկուսս էլ զիջողի դերում ենք լինում: Բայց այ արվեստի մեջ մենք զիջումների չենք գնում, ես իր աշխատանքն են ընկալում, ինքը՝ իմ: Երբեմն, դժգոհություն կարող է առաջացնել մեզանից մեկն ու մեկի պարբերաբար ուշ տուն գալը: Դա, իհարկե, տհաճ է, որքան էլ զբաղված լինենք: Փառք Աստծո, մեզ մոտ ժամանակացույցն արդեն դասավորվել է, ամեն ինչ հունի մեջ է ընկել:

-Որպես գեղեցիկ, արտիստիկ կին, երբևէ առաջարկ չե՞ք ունեցել նկարահանվել ֆիլմերում կամ սերիալներում:

-Սերիալներում նկարահանվելու առաջարկներ ունեցել եմ, բայց մերժել եմ, քանի որ ըստ իս՝ դա իմը չէ: Իմ արվեստը «համր» արվեստն է: Ինքս ինձ կամ թերագնահատել եմ, կամ ճիշտ եմ գնահատել՝ մտածելով, որ չեմ կարող որպես դերասան հանդես գալ:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել