Հայաստանում ֆուտբոլ ասվածը սահմանափակվում է երկու բառով` «Բարսելոնա» և Մադրիդի «Ռեալ»: Իսկ սրանում ովքե՞ր են մեղավոր: Առաջին հերթին հեռարձակողները` «Արմենիա», Հ1, այլն:
Իհարկե, հասկանալի է, որ «Բարսելոնան» և «Ռեալը» մեծ թվով երկրպագուներ ունեն: Մարքեթինգի դար է, դա էլ է ընկալելի: Սակայն կա մեծ «բայց» ու այդ բայցն այն է, որ թեև «Ռեալ» ու «Բարսա» երկրպագում են շատերը, սակայն ֆուտբոլի երկրպագուներն անհամեմատ ավելի շատ են:
Եվ չենք կարծում, որ ֆուտբոլասերները սեփական կամոք պետք է բաց թողնեն Իտալիայի գործող չեմպիոնի` անպարտելի «Յուվենտուսի» և Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Չելսիի» միջև գերհետաքրքիր հանդիպումը, որպեսզի դիտեն «Բարսելոնայի» «գերկարևոր», «գերվճռորոշ», «դերբիատիպ» հանդիպումը Մոսկվայի «Սպարտակի» հետ:
Այս դեպքում «Արմենիա» հեռուստաընկերությունը (չմոռանանք Հ1-ի բարսառեալամոլությունը նույնպես) կոչ ենք անում չգովազդել, որ նրանք ֆուտբոլ են ցուցադրելու: Նրանք պետք է իրենց գովազդում նշել, որ ուղղակի հեռարձակելու են «Բարսելոնայի» և «Ռեալի» հանդիպումներն ու թքած ունեն ֆուտբոլի այլ դրսևորումների վրա:
Խնդրում ենք և պահանջում ֆուտբոլ, հարգելի «Արմենիա TV»: Վստահ ենք, որ «Յուվեի» հազարավոր ֆաներին միանում են նաև այլ ակումբների ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐՆԵՐԸ, ովքեր ցանկանում են ՖՈՒՏԲՈԼ դիտել:
ՍԵՎ-ՍՊԻՏԱԿ ԲԱՆԱԿ
Juventus.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել