Լավ պրծանք...

Երեկ Մարզահամերգային Համալիրը հրդեհվել էր, փառք Աստծո զոեր չկան, և վնասը նյութական է: Ուղղակի մի բան եմ ուզում խնդրել, երբ մի բան եք կազմակերպում, էն 200 դոլարը մի ատկատ արեք, դա տվեք անվտանգության ապահովմանը, թե չէ մի օր էլ Աստված չանի «ՖԲ-ն երեկ»-ի հերթական պարբերությունում պետք է ցավակցեմ որոշ մարդկանց, ու այդ ամենը ատկատի գնացած 200 դոլարի պատճառով կլինի, իսկ եթե չեք կարողանում կազմակերպել, ուրիշին խնդրեք, թող կազմակերպի:

Պետք է փաստեմ, որ վերջին մի քանի տարվա ընթացքում Դավիթ Սանասարյանի հացադուլը միակ նպատակայինն է: Ինչ ասեմ՝ լավն եմ ասելու: Ապրես Դավ ջան: Մնում ա միջազգային կառույցների մոտ մի քիչ խղճի խայթ ծնվի ու դրանք լսեն քո ու մնացած հայերի ձայնը: Այ թե որտեղ պետք է հացադուլը կիրառվի, ոչ թե Օպերայի հայաթում կամ ԳԱԱ-ի աստիճանների մոտ:

Երեկ պատմական դեպք տեղի ունեցավ: ԱԺ-ում սահմանամերձ գյուղերին հարկային արտոնություններ տալու օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ պարզ դարձավ, որ իշխանական կողմը հաշվի է առել ընդդիմության կողմից առաջարկվող գրեթե բոլոր փոփոխությունները, իսկ որն էլ հաշվի չէր առել ու չէր ընդգրկել փոփոխության մեջ, հստակ բացատրել էր՝ ինչու չի ընդունել: Աչքով չտամ, բայց պետք ա ասեմ, որ իրական ընդդիմությունն այսպիսին ա լինում՝ ինքն առաջարկում ա, իշխանությունն ընդունում, չընդունելու դեպքում բացատրում՝ խի չընդունեց:

Երեկ մի հոդված տարածվեց, որը մակագրված էր Ռամիլ Սաֆարով անունով: Այդ հոդվածը որոշ մարդկանց զայրացրել էր, որոշներին զարմացրել, բայց իրականության մեջ այդ հոդվածին մենք պետք է անտարբեր վերաբերվեինք, որովհետև ով ուզում է գրած լինի հոդվածը, եթե այն մակագրված է մարդակերի անունով, ուրեմն չի կարա հայերի մասին լավ բան գրված լինի: Այդպիսի հոդվածները ներս բերել չարժի էլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել