«Թատրոնի միջազգային ինստիտուտի կոնգրեսի կազմակերպումը Երևանում նշանակալի իրադարձություն է մեր երկրի մշակութային կյանքում»Panorama.am-ը գրում է․

Նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Թատրոնի միջազգային ինստիտուտի 34-րդ կոնգրեսի մասնակիցներին: Ուղերձում ասված է.

«Մեծարգո հյուրե՛ր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Թատրոնի միջազգային ինստիտուտի կոնգրեսի կազմակերպումը Երևանում նշանակալի իրադարձություն է մեր երկրի մշակութային կյանքում, և ես ջերմորեն ողջունում եմ կոնգրեսի բոլոր մասնակիցներին:

Վստահ եմ, որ տասնյակ տարիների գործունեությամբ ինստիտուտը եղել է մշակութային կամուրջ տարբեր ազգերի ու երկրների միջև՝ նպաստելով ժողովուրդների հոգևոր մերձեցմանը և փոխադարձ ճանաչմանը: Ուրախ եմ, որ Հայաստանի թատերական գործիչների ազգային կենտրոնը նույնպես այս հեղինակավոր կազմակերպության մասն է, և պատահական չէ, որ Թատրոնի միջազգային ինստիտուտի կողմից ընդունվել է կենտրոնի հրավերը՝ իր հերթական՝ 34-րդ կոնգրեսը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ:

Հայաստանը վաղնջական ժամանակներից ունի թատերական ավանդույթներ, ինչպես նաև մշակույթը համամարդկային բարոյական որակների բարձրացմանը, ժողովուրդների բարեկամությանը և աշխարհի խաղաղությանը ծառայեցնելու խորապես գիտակցված սկզբունքներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել