Վերջապես հայտնվել են «տարվա հարսանիքի» առաջին պաշտոնական լուսանկարները: People ամսագիրը, որը ստացել էր բացառիկ հնարավորություն լուսանկարելու Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի հարսանիքը, ոչ միայն մանրամասներ է պատմել այդ իրադարձությունից, այլև հրապարակել է մի շարք լուսանկարներ: Հարսանիք բլոգը մեծ սիրով կներկայացնի այդ գեղեցիկ պատմությունը: Ջոլիի հարսանեկան զգեստը Atelier Versace-ի աշխատանքն է: Դերասանուհու՝ սպիտակ ատլասից զգեստը զարդանախշված է նրա երեխաների նկարած նկարներով: Զգեստը համալրվել է երկար քողով՝ զարդարված մանկական նկարներով:

 

Աստղային զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Շատո Միլավալում, որը Ֆրանսիայի հարավում տեղակայված հնագույն ամրոց է:

Միջոցառմանը հրավիրվել է ընդամենը 20 մարդ՝ ընտանիքի անդամները և մի քանի մտերիմ ընկեր: Ի դեպ, Ջոլիի հայրը, ում հետ, ինչպես հայտնի է, դերասանուհին այնքան էլ ջերմ հարաբերությունների մեջ չէ, այդպես էլ չի ստացել հարսանիքին մասնակցելու հրավեր: Եվ Ջոլիին խորանի մոտ ուղեկցել են նրա մեծ տղաները՝ 13-ամյա Մեդոքսը և 10-ամյա Պաքսը: Զույգի դուստրերը՝ Զաքարան և Վիվիենը, մայրիկի առջև վարդի թերթիկներ են շաղ տվել, իսկ նրանց մեծ դուստրը՝ Շայլոն, և փոքրիկ Նոքսը, ծնողների հարսանեկան մատանիներն են բերել:

Հաղորդվում է, որ երեխաներն օգնել են ծնողներին՝ կազմելու հարսանեկան երդումները, իսկ Պաքսը նույնիսկ տորթի պատրաստմանն է մասնակցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել