RachelmarieMypage.am-ը գրում է․

Չկա ավելի անկեղծ էակ, քան ստող կինը...

Գիտնականները փաստում են, որ տղամարդիկ ստում են օրական երեք անգամ, մինչդեռ կանայք՝ երկու: Ստացվում է, որ տղամարդիկ ավելի շատ են ստում: Սակայն տղամարդկանց ստել դրդում են հենց կանայք նման հարցադրումներ կատարելով. «Կարծում ես՝ չաղացե՞լ եմ», «Գեղեցի՞կ եմ այս զգեստով», «Ասա′, որ առանց շպարի ավելի գեղեցիկ եմ», «Չէ՞, որ ես նրանից գեղեցիկ եմ», «Դու միշտ մտածու՞մ ես իմ մասին»: Նման հարցերը բազմաթիվ են, և ամեն անգամ տղամարդիկ հարկադրված ստում են վեճից խուսափելու կամ սիրելիին չնեղացնելու համար: 

Մինչդեռ աղջիկները ստում են սեփական շահերից ելնելով: Այսպես՝ տղամարդիկ չեն տալիս հիմար հարցեր սեփական գեղեցկության, ամրակազմության, բարեմասնությունների գրավչության մասին, ինչը չի կարելի ասել աղջիկների մասին: 

Ինչպես ասում էր Անրի դե Ռենյեն, աղջիկները ստում են հմտորեն, քանի որ անկեղծորեն հավատում են, թե ճշմարտություն են ասում: Այսպես ահա մի քանի ստեր, որոնք հաճախ կարելի է լսել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից՝.

Աղջիկները ստում են իրենց արտաքինի մասին

«Ես երբեք չեմ գիրանում»: «Ես կշռում եմ ընդամենը 50 կգ»: «Ես գրեթե առանց շպարի եմ»: Աղջիկները ձգտում են լինել իդեալական և այդ պատճառով ստում են սեփական արտաքինի մասին: Աղջիկները գրեթե միշտ սննդակարգ են պահում, սակայն խուսափում են խոստովանել:

Աղջիկները ստում են իրենց նախկին ընկերների մասին

Աղջիկները հաճախ ստում են, երբ հարցը վերաբերում է նախկին զուգընկերներին: Այսպես, նրանք հաճախ ասում են՝ «Դու երկրորդ տղամարդն ես իմ կյանքում»: «Ես նրա հետ անկողին չեմ մտել, պարզապես մի քանի անգամ հանդիպել ենք»: «Մենք անգամ չենք համբուրվել»: «Նա իմ ճաշակով չէ»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել