Հինգ օր անցկացրեցի հիվանդանոցում:
Կան թերություններ, որ եթե անհատապես մարդկանց խելքը չի հասնում, ապա հրաման կարելի է տալ, պահանջել, արգելել:
Խոսքս հիվանդանոցի միջանցքում աղմկող բուժանձնակազմի մասին Է:
Հիվանդը կարծես ոչ մեկի համար գոյություն չունի:
Ասենք, որ ամեն վայրկյան հիշեն, որ շատերին ցավազրկող ու քնաբեր են ներարկել էս պահին ցավը թեթևացնելու համար ու որ մի քիչ կարողանան քնեն: Ինչ քնել... Հաստատ չի ստացվի....
Անպայման բարձր են խոսում: Բոլոր հարցերը միջանցքներում են լուծվում ու անպայման գոռգոռալով: Սա քիչ է, որոշ հիվանդի տերեր դուրս են գալիս միջանցք, որպեսզի հեռախոսով խոսեն ու իրենց հիվանդը չարթնանա, կամ եթե արթուն է, չնյարդայնանա ու կանգնում են պատահական սենյակի դռան տակ ու ժամերով բլա-բլա... Քանի անգամ եմ դուրս եկել, շշուկով խնդրել, որ քնած մարդ կա, հեռու որ գնան....
Ես որ հիվանդանոցի տնօրենը լինեի կամ որևէ բաժնի վարիչ, ամեն օր պարտադիր կզգուշացնեի աշխատողներին, որ էդ «բազարը» վերացնեն, ամեն տեղ կգրեի ու կփակցնեի, որ լռություն պահպանեն... Էնպես չի, որ չեղնող բան ա էս կարգ ու կանոնը։ Մի քիչ պիտի սիրես հիվանդներին, մի քիչ մտածես, թե ոնց անես, որ իրենց համար կոմֆորտ լինի, մի քիչ խիստ լինես, մի քիչ սկզբունքային ու ամեն ինչ շատ ավելի լավ կլինի:
Ուղղակի պետք ա հիշել, որ հիվանդանոցի գերխնդիրն ա հիվանդի ապաքինվելու համար ՆՈՐՄԱԼ պայմաններ ստեղծել; Ոչ թե եկար, քնաբերը սրսկեցիր, գումարը դրեցիր գրպանդ ու արդեն մնացածը քեզ չի հետաքրքում` կարթնանա՞ հիվանդը քո վեճերից ու բարձր խոսալուց, բարձի կրունկների կտկտոցից, դռները շրխկացնելուց, թե՞ չէ։
Հիվանդանոցներում ներքին կուլտուրան բացակայում ա: Ստից բան ա կարծես, բայց ռեալ պրոբլեմ ա դառել հիվանդի ու իրա խնամողի համար:
Արժե, որ հիվանդանոցների տնօրինությունը առաջնահերթ ուշադրություն դարձնի էս խնդրի վրա:
Ասանք.....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anushanahit/posts/741606019243667?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել