Բավական է կուլտուրայի զոհ լինենք: Ու՞մ են պետք միջազգային կազմակերպություններն ու իբր հումանիտար կառույցները, որոնք վաղուց դարձել են խորհրդանշական կառույցներ և որոշ գերտերությունների շահերը սպասարկող խամաճիկներ: Նկատել եք, որ վաղուց սրանք ոչ մի երկրի վրա ազդեցություն չունեն, ոչ մի կոնֆլիկտի լուծում չեն կարողանում տալ, ոչ մի գերտերություն նրանց շան տեղ չի դնում: Նավթա կամ այլ դոլարներ ունես, ինչ կուզես արա, սրանք միայն հերթապահ ճառեր կասեն, իսկ եթե ոչ, բայց գոնե ուժեղ ես, ոչինչ չեն ասի, եթե ուժեղ էլ չես, ապա վայն եկավ տարավ: Այ եթե ոչ դոլար ունես, ոչ ուժ, ապա կհիշեն իրենց սին միջազգային օրենքներն ու որոշումները: Անիմաստ սրանց հետ համագործակցելու վրա գումարներ ենք ծախսում կամ անդամավճար տալիս: Նավթ չունենք, բայց հզոր բանակ ունենք. ժամանակն է թողնենք ձևականությունները և անենք՝ ինչ մեզ ձեռնտու է, կորչեն գրողի ծոցը բոլոր միջազգային կառույցները. ուժն է ծնում իրավունք, էլ չասեմ, որ հաղթողին չեն դատում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել