«Վերջին ամիսներին գողության կրկնվող դեպքեր են արձանագրվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաև՝ Արծվանիստ համայնքում: Գողությունները կատարվել են մթերային խանութներից: Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ հուլիսի 25-ին Արծվանսիտ գյուղում գտնվող մթերային խանութը գրեթե ամբողջությամբ թալանել էին, ինչի հետևանքով խանութի սեփականատերը ստիպված էր եղել շուրջ մեկ ամիս խանութը փակել:

 Օրերս գողության կասկածանքով ձերբակալվել է գյուղի բնակիչ Արման Ստանբուլցյանը: Իսկ, ահա, նոյեմբերի 1-ին հանցագործներն ամբողջությամբ թալանել են Վարդենիս քաղաքի մթերային խանութներից մեկը:

 Ըստ Վարդենիսում շրջանառվող լուրերի՝ գողության կասկածանքով բերման է ենթարկել Արգիշտի Բուդոյանը, որն աշխատում է Սոթքի ոսկու հանքում որպես մեխանիզատոր: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցի տեղեկությունները՝ նշելով, որ քննություն է ընթանում»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել