1in.am-ը գրում է.

Բրիտանական Attitude ամսագիրը, որը թողարկվում է տղամարդկանց և ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունցողների համար, տարբերակ կստեղծի 16-ամյա դեռահասների համար: Նոր պարբերականը կկրի aTEEN անվանումը, իսկ առաջին համարն արդեն հասանելի է iPad սարքերի համար (2 ֆունտ): Այս մասին գրում է Mainpeople պորտալը:

aTEEN-ը հիմնելու գաղափարը պատկանում է ամսագրի «մեծահասակների տարբերակի» գլխավոր խմբագրիր Քրիստիան Գիլտինանին:

Առաջին համարի դեմքը կդառնա բրիտանական Union J փոփ խմբի անդամներից 24-ամյա Ջեյմի Հենսլին: Վերջինս հրապարակավ խոստովանել է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին և արդեն 4 տարի միասեռական կապի մեջ է:

Attitude ամսագիրը լույս է տեսնում արդեն 20 տարի: ժամանակին նրա շապիկին հայտնվել են Ջասթին Թիմբերլեյքը, Թոնի Բլեերը, Քլայվ Օուենը, Դևիդ Բեքհեմը, Ռոբի Ուլիլյամսը և այլ հայտնիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել