«Ֆիլ» մոդուլի` գիսաստղի վրա վայրէջքին մասնակցած գիտնական Մեթթ Թեյլորը, ուղիղ միացման ժամանակ արցունքն աչքերին ներողություն խնդրեց` իր կրած հագուստի համար։ Բրիտանացի գիտնականը հասարակության առաջ հանդես էր եկել կիսամերկ աղջիկների պատկերով վերնաշապիկով։ Այդ առիթով ծագած դժգոհությունները միանգամից ցնցեցին համացանցը։ Լուրը պտտվում էր հայտնի կայքերով և սուր քննադատության էր արժանանում ինչպես սոցիալական կայքերում, այնպես էլ գիտության ներկայացուցիչների կողմից։ Գիտնականի վերնաշապիկը որակեցին որպես վիրավորական, իսկ անձամբ նրան` մեղադրեցին գիտության մեջ կանանց նվաստացնելու մեջ։

Արդյունքում, Մեթթը ստիպված եղավ Եվրոպական տիեզերական գործակալության կոնֆերանսի ժամանակ հանրորեն ներողություն խնդրել.

–Ես մեծ սխալ եմ գործել և վիրավորել եմ շատ մարդկանց։ Ես շատ ցավում եմ դրա համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել