«Դու այն ես, ինչ ուտում ես». սա ԱՄՆ բնակիչների «սառնարանների ներաշխարհը ուսումնասիրելու» արդյունքում ծնված ֆոտոշարք է:

Երեք տարվա ընթացքում լուսանկարիչ Mark Menjivar-ը ճանապարհորդել է ամբողջ երկրով՝ ուսումնասիրելով սննդի խնդիրը: Եվ որքան շատ էր ծավալվում այդ հարցերի շուրջ, այնքան համոզվում էր, որ սնունդն անմիջականորեն ազդում է յուրաքանչյուր մարդու և ամբողջ հասարակության վրա և այն շատ բան կարող է պատմել նրանց մասին:

Ֆոտոշարքում հարուստների և աղքատների, բուսակերների ու մսակերների, հանրապետականների և դեմոկրատների և շատ այլոց սառնարանների պարունակություններն են:

Զվարճանքների այգու սեփականատեր: Ապրում է միայնակ, 2007 թ.

 

Ատաղձագործ/լուսանկարիչ: Ապրում են երեքով: Սառնարանում հաջող որսից հետո եղնիկի միս է, 2008 թ.

 

Փողոցում գովազդային թերթիկներ բաժանող: Ապրում է միայնակ: Ամսեկան եկամուտը  $ 432, 2007 թ. 

 

Մանկաբարձուհի/միջնակարգ դպրոցի ուսուցիչ: Ապրում են երկուսով: Բուսակերության անցնելուց մեկ շաբաթ անց, 2008 թ.

 

Թոշակի անցած գնացքի ուղեկցորդ: Ապրում է միայնակ, 2008 թ.

 

Կարմիր խաչի աշխատակից: Ապրում է միայնակ: Քնում է լիցքավորված ատրճանակը կողքին, 2008 թ.

 

Բարմեն: Ապրում է միայնակ: Ամեն օր առավոտյան 8-ին պառկում է քնելու և վեր է կենում գիշերը 4-ին, 2008 թ.

 

Ռեստորանի սեփականատեր: Ապրում է միայնակ: Ունի լուսանկարչական հիշողություն, ընդունակ է հիշել ամեն անպետք ինֆորմացիա. 2009թ.

 

Երկուսն էլ աշխատում են վավերագրական ֆիլմերի ոլորտում: Նրանց ջանքերի շնորհիվ մեկ միլիոն դոլար է հավաքվել՝ Ուգանդայի երեխաների համար, 2008թ.

 

Բուսաբան: Ապրում է միայնակ և իրեն ավելի հարմարավետ է զգում ֆլորայի և ֆաունայի, քան մարդկանց միջավայրում, 2008 թ. 

 

Հասարակական կամավոր: Ապրում է միայնակ: Ամբողջովին կույր է, 2007 թ.

 

Բժիշկ-անեսթեզիոլոգ: Ապրում են երեքով: Գոհունակության օրվա հաջորդ առավոտյան, 2007 թ.

 

Բուֆետի խոհարար: Ապրում են երկուսով, 2007թ.

 

Դիզայներ/տպագրատան սեփականատեր: Ապրում են երկուսով, www.DeliverUsFromLiberals.com («ազատեք մեզ լիբերալներից») կայքի հիմնադիրներ, 2008 թ.

 

Երթևեկության կարգավորող/ծերանոցի խնամակալ: Ապրում են վեց անձով, 2007 թ.

 

Լրագրող/դիզայներ/ուսուցիչ: Ապրում են երեքով, 2009թ.

 

Քոլեջի ուսանողներ: Ապրում են երեքով, 2009թ.

 

Ֆիզկուլտուրայի ուսուցիչ/սոց.աշխատակից: Ապրում են երկուսով, 2008թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել