ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մտադիր է 2021 թվականի դեկտեմբերին ժամանակավորապես դադարեցնել ազգային առաջնությունները մեկ ամսով, որպեսզի 2022 թվականի Աշխարհի առաջնությունը տեղի ունենա ձմռանը: Հիշեցնենք, որ այդ տարվա Մունդիալը ընդունելու է Քաթարը:
57-ամյա Պլատինիի կարծիքով, սա միակ տարբերակն է՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը ամռան տապին` 50 աստիճան ջերմության պայմաններում չանցկացնել:
«Հուսամ, աշխարհի առաջնությունը կկայանա ձմռանը՝ ես շարունակելու եմ ձգտել դրան: Երկրպագուների համար այդպես շատ ավելի լավ կլինի: Բայց հունվարը լավագույն տարբերակը չէ այդ ամենի համար՝ ձմեռային Օլիմպիական խաղերի հետ համընկնելու տեսանկյունից, այդ իսկ պատճառով նոյեմբեր-դեկտեմբերին Մունդիալն անցկացնելն օպտիմալ տարբերակն է», - Պլատինիի խոսքերը մեջբերում է World Football-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vahagbarca/posts/362972297113655
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել