Ինտելեկտի զարգացվածության թեստի ամենացածր արդյունքը գրանցվել է հիպ–հոպ և R&B նախընտրողների մոտ։ Թեստերի համար օգտագործվել են ինչպես դասական IQ–ի հարցաշար, այնպես էլ դրպոցական ծրագրին համապատասախան հարցեր։ Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են այն փորձարկվողների մոտ, ովքեր նախընտրում են դասական և սիմֆոնիկ երաժշտություն։ Ծանր երաժտություն և ռոք լսող դեռահասները ևս միևնույն մակարդակի վրա են դասականի սիրահարների մոտ։ Նրանց մոտ ինտելեկտի մակարդակի ցուցանիշները հավասար են։

Որոշ արդյունքներ մասնագետների համար անսպասելի էին.

–Այն փաստը, որ դասական երաժտություն նախընտրողներն ու ծանր ռոք լսողները շատ նման են, դա զարմանք է առաջացնում մեզ մոտ։ Նրանք երկուսն էլ ստեղծագործ, ինքնուրույն և չշփվող անհատներ են,– ասում են գիտնականները։ Հասարակության մեջ թյուր կարծիք կա, որ ծանր ռոքի սերունդը, որպես անհատականություն, գտնվում է ծանր դեպրեսիայի մեջ և հակված է ինքնասպանության։ Ընդունված է համարել, որ ռոքերները հասարակության վտանգավոր տարրերն են։ Իրականում նրանք անվտանգ են, և ընդհանուր առմամբ օգտակար են սոցիումի համար։ Նրանք շատ փխրուն էություններ են,– ավելացնում են գիտնականները։

Երաժշտական ոճերն ու դրանց երկրպագուների բնավորության գծերը.

 

BLUES–Բարձր ինքնագնահատական, ստեղծագործ, մարդամոտ, փափուկ և հանգիստ

JAZZ-Բարձր ինքնագնահատական, ստեղծագործ, մարդամոտ, հանգիստ

CLASSICAL MUSIC–Բարձր ինքնագնահատական, ստեղծագործ, ինքնամփոփ, հանգիստ

RAP-Բարձր ինքնագնահատական, մարդամոտ

OPERA–Բարձր ինքնագնահատական, ստեղծագործող, փափուկ

COUNTRY AND WESTERN–Աշխատասեր, մարդամոտ

REGGAE–Բարձր ինքնագնահատական, ստեղծագործ, չաշխատասեր, մարդամոտ, փափուկ և հանգիստ

DANCE–Ստեղծագործ, մարդամոտ

INDIE–Ցածր ինքնագնահատական, ստեղծագործ,չաշխատասեր, անհանգիստ

BOLLYWOOD–Ստեղծագործ, մարդամոտ, անհանգիստ

ROCK/HEAVY METAL–Ցածր ինքնագնահատական, ստեղծագործ, չաշխատասեր, չշփվող, փափուկ և հանգիստ

CHART POP–Բարձր ինքնագնահատական, չստեղծագործող, աշխատասեր, մարդամոտ, փափուկ և հանգիստ

SOUL–Բարձր ինքնագնահատական, ստեղծագործ, մարդամոտ, փափուկ և հանգիստ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել