Արդարությունը, ավելի ճիշտ, հատկապես քաղաքական կատեգորիա չէ: Արդարությունը մետաֆիզիկական (վերբնական) երևույթ է, և հասարակական հարաբերություններում կարող է հանդես միայն որպես պայմանավորվածություն: Այլ կերպ ասած, ոչ մի բնական արդարություն գոյություն չունի, նույնիսկ Կ.Մարքսն է ասել, որ «անիմաստ է խոսել բնական արդարության» մասին:
Արդարություն փնտրողները զբաղված են անպտուղ գործով, քանի որ նրանք կամ հիասթափվելու են, կամ ստիպված են լինելու իրենց պատկերացրած արդարությունը հաստատել, որի հետ շատերը համաձայն չեն լինելու:
Առավել վտանգավոր են ռոմանտիկ քաղաքական գործիներն, ովքեր փորձում են արդարություն հաստատել այս անաստված և անարդար աշխարհում, այլ կերպ ասած` փորձում են իրենց պատկերացրած արդարությունը փաթաթել ուրիշներին: Այդ դեպքում ի՞նչ տարբերություն տարբեր անարդարությունների միջև:
Միևնույն ժամանակ առանց արդարության զգացումի սոցիալական կյանքը դառնում է անտանելի: Ինչպես կասեր Կանտը` «Երբ արդարությունը վերանա, էլ չի լինի ոչինչ, որ մարդու կյանքի արժեք հաղորդի»:
Այնդպես որ արդարությանը ձգտել պետք է, բայց ոչ քաղաքական ճանապարհով, այլ ավելի շուտ կրթվելով և քաղաքակրթվելով: Թեպետ այդ երկու տարբերակները մեզ չեն սպառնում, մենք ավելի շուտ քաղաքականության մեջ կշարունակենք փնտրել արդարություն, և ապարդյուն:



