«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բռնկված հրդեհն առաջացել է շենքում գործող սաունայի պատճառով»,-ասում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանը:  Համալիրի դիմահարդարման սենյակին կից գործում է սաունա: Հրդեհն առաջացել է այնտեղ, որից հետո ծուխը լցվել է համալիրի փոքր դահլիճ: Փրկարարներին հաջողվել է մարել կրակը: Նա ավելացրեց, որ սաունան ամբողջությամբ այրվել է, իսկ շենքն առանձնապես չի տուժել: Դեպքի վայրում փրկարարների գործողություններին հետևել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել