Replik.am-ը գրում է․
Ինչպես հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները, Մեծ Բրիտանիայի իշխանությունները հաստատել են Յորքշիրի բադերի ֆերմայում թռչնագրիպով հիվանդացության դեպքը:
Ըստ աղբյուրի` մարդկանց առողջության համար վտանգը և մթերային խանութներում վարակված մսի հայտնվելու հնարավորությունը շատ քիչ է:
Երկրի շրջակա միջավայրի, սննդամթերքի և գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ ձեռնարկվում են անհապաղ և հուսալի միջոցառումներ՝ ներառյալ 10 կմ-անոց սահմանափակ գոտու սահմանումը և ֆերմայում բոլոր բադերի մորթը՝ կանխարգելելու համար վարակի տարածման ցանկացած պոտենցիալ վտանգ:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=49562
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



