«Հարազատ մարդու կորուստը չես կարող բառերով արտահայտել». Երևանում  վերջին հրաժեշտը տվեցին Հասմիկ ՂարիբյանինLife.panorama.am-ը գրում է․

Հարազատներն ու ընկերներ Երևանում այսօր  վերջին հրաժեշտը տվեցին դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին՝ «Կարգին Հասոյին»:  Կատարվածի համար  ցավում են ոչ միայն հարազատներն ու ընտանիքի անդամները, այլև ընկերներ դարձած գործընկերները: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն ու դերասան Ռաֆայել Երանոսյանը ևս Հասմիկի մտերիմներից էին և  Life.panorama.am-ի հետ զրույցում կիսվեցին իրենց սիրելի ընկերոջ մասին հուշերով:

 

 

 

Արսեն Ջուլֆալակյան

Հասմիկին շատ մոտիկից էի ճանաչում, ինձ շատ հարազատ մարդ էր: Այդպիսի հարազատ մարդու կորուստը չես կարող բառերով արտահայտել: Երբեք մտքովս չէր անցնի, որ Հասմիկի հետ կարող է նման դժբախտություն պատահել: Միշտ կապի մեջ ենք եղել, բայց երբեք չի ասել, որ նման հիվանդություն ունի: Վերջին անգամ հունվար ամսին էինք խոսել: Հիշում եմ, հարցրեցի. «Երջանի՞կ ես»: Ասաց. «Անչափ երջանիկ եմ, ինձ մոտ ամեն ինչ գերազանց է»: Երբ տեսա ինչ է հրապարակվել, հավատս չէր գալիս: Միակ հույսս լրագրողի ոչ պրոֆեսիոնալիզմն էր, սխալ ինֆորմացիան: Նման դեպքեր լինում են չէ՞: Ցավոք սրտի, այս անգամ այդպես չեղավ: Ամեն ինչ իրական էր: Շատ եմ ցավում, ցավալի կորուստ էր ինձ համար: Հասմիկը միշտ կմնա իմ սրտում, իմ հիշողության մեջ, որպես դրական, ազնիվ մարդու կերպար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել