Գյուղատնտեսության նախարարությունն ու ԳՄՀԸ (GIZ) կշարունակեն համագործակցությունը անտառների կառավարման ոլորտումPanorama.am-ը գրում է․

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Հայաստանյան գրասենյակի ղեկավար Թոմաս Էբերհեռին:

Նախարարն ընդգծել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԳՄՀԸ «Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագրի միջև վերջին տարիներին ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Այս մասին հայտնում է գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Այս ընթացքում մեզ հաջողվել է բավական մեծ առաջընթաց գրանցել անտառային ոլորտում, մասնավորապես` անտառկառավարման ազգային տեղեկատվական համակարգի ներդրման, անտառային պետական մոնիտորինգի կենտրոնին ցուցաբերած տեխնիկական աջակցության, անտառային ոլորտում հանրային իրազեկման պիլոտային ծրագրերի նախաձեռնության, ուսուցողական աշխատանքների կազմակերպման համար: Այդուհանդերձ, այս բնագավառում դեռևս առկա են լուրջ խնդիրներ, որոնց լուծման հարցում մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը», - նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել