Ադրբեջանի ՊՆ-ի վերջին հայտարարության կապակցությամբ, բացի բուն ռազմական գործողություններից, նշենք, որ վիրավորների ու մահացածների հետ վարվելու կանոնները միջազգային մարդասիրական իրավունքն է սահմանում: Մասնավորապես հիշեցնում ենք Ադրբեջանի բանակի ղեկավարությանը, որ 1949թ-ի 12-ին ընդունված Ժնևի կոնվենցիայի 15-րդ հոդվածը հստակ սահմանում է. «Ամեն անգամ և հատկապես մարտերից հետո ընդհարման մեջ գտնվող կողմերն անմիջապես բոլոր միջոցները պետք է ձեռնարկեն, որպեսզի որոնեն և հավաքեն վիրավորներին և հիվանդներին, նրանց պաշտպանեն կողոպուտից և անվայելուչ վերաբերմունքից, ինչպես նաև որոնեն մահացածներին և նրանց պատսպարեն կողոպտելուց»: Սա զուտ մարդասիրական առումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել