Replik.am-ը գրում է․
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ունակ չեն միայնակ կարգավորել ուկրաինական ճգնաժամը, անհրաժեշտ է, որպեսզի երկրում բարեփոխումներ իրականացվեն և երկխոսություն սկսեն Ռուսաստանի հետ, այս մասին հայտարարել է եվրոպական արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին:
«Մենք քննարկելու ենք Ուկրաինայի հարցը, այն օրակարգի կարևորագույն հարցերից մեկն է: Մենք քննարկելու ենք նաև պատժամիջոցների հարցը, սակայն ոչ միայն դրանք, քանի որ բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ եթե աշխատենք միայն դրա վրա, այլ ոչ թե նաև մյուս ուղղություններով, նույնիսկ պատժամիջոցները չեն աշխատի: Հարկավոր է ավելի շատ աշխատել Ուկրաինայում բարեփոխումների ուղղությամբ»,-ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մոգերինին:
Նրա խոսքերով, բանավեճի մյուս ուղղությունը լինելու է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը. «Մենք քննարկելու ենք նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների և Ռուսաստանի հետ երկխոսության հարցերը, որպեսզի կարողանանք գտնել ճգնաժամից դուրս գալու ուղիները»: