Newmag.am-ը գրում է․

Սան Սիթի, 33° 37′ 6″ հյուսիս, 112° 17′ 24″ արևելք

sun-city-arizonaՍան Սիթի, Արիզոնա, ԱՄՆ: Այստեղ ապրում է մոտ 40.000 մարդ: Քաղաքը հատակագծել է ամերիկյան շինարարական «Դել Վեբ» ընկերությունը, որը մասնագիտանում Էր նման քաղաքների կառուցման գործում: Այստեղ բնակվում են հիմնականում ծեր մարդիկ: Սա թոշակի անցած մարդկանց քաղաք է:

 Նահալալ 33° 37′ 6″ հյուսիս, 35° 11′ 48″ արևելք

nahalalԱշխատավորների առաջին բնակավայրն է Իսրայելում, որը հիմնվել է 1921 թվականին: Բնակավայրի շրջանաձև հատակագիծը մշակել է Ռիչարդ Կաուֆմանը: Այն կառուցապատվել է Իսրայելի դաշտավայրի հյուսիս-արևմտյան մասում՝ աստվածաշնչյան Նահալալ քաղաքի տեղում: Նահալալի հատակագծի օրինակով հետագայում նմանատիպ բնակավայրեր են կառուցվել Իսրայելում: Այդ նոր քաղաքներն էլ ունեն նույն կենտրոնով շրջանների տեսք: Եվ այդ քաղաքների կենտրոններում էլ սովորաբար գտնվում են հասարակական կառույցները, այսինքն` դպրոցները, խանութները: Իսկ հաջորդաբար լայնացող շրջանագծերում բնակելի տներն են: Այգիներին ու դաշտերին էլ հատկացված են եզրային` ամենալայն շրջանագծերը:

Համադան 34° 48′ 0″ հյուսիս, 48° 31′ 0″ արևելք

hamadanՀամադան նահանգի մայրաքաղաքն է: Աշխարհի և Իրանի ամենահին քաղաքներից մեկն է: Համադանը հիմնել են մեդացիները: Այն արևաձև քաղաք է: ժամանակին եղել է Մեդիայի մայրաքաղաքը:
Աքեմենյան դինաստիայի կառավարման ժամանակաշրջանում քաղաքը կոչվում էր Էկբատան: Այն շրջապատված է ճոխ բուսականություն ունեցող լեռներով և գտնվում է Ալվանդ լեռան ստորոտում: Պարթևների օրոք այն եղել է թագավորների ամառանոց և նույնիսկ համարվել է ամառային մայրաքաղաք: Էկբատանն ամառային հանգստավայր է ծառայել նաև պարսից թագավորների համար: Համադանի միջով անցնում էր Մետաքսի մեծ ուղին, սա նպաստեց, որ քաղաքը երկար ժամանակ առևտրի խաչմերուկում մնա: Առասպելների համաձայն, հենց Համադանում է ապրել Աստվածաշնչում հիշատակված Եսթեր թագուհին: Այստեղ են ապրել ու աշխատել նաև հանրահայտ բժիշկ, գիտնական Իբն Սինան (Ավիցենան), արաբ պոետներ Բաբա-Թախերը և Բադի ալ-Զան ալ-Համադանին:

Համադանն այժմ փոքր քաղաք է, որը մինչև օրս երկրի արևմտյան հատվածի առևտրի կենտրոնն է: Այստեղ գործում են սննդի ու թեթև արդյունաբերության՝ մասնավորապես գորգագործական ձեռնարկություններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել