Armlur.am-ը գրում է․
Մոսկվայում գազի ճնշման տատանումների պատճառով հրդեհներ են բռնկվել: Արդյունքում տուժողներից երկուսը ծանր վիճակում գտնվում են Սկլիֆասովսկու անվան ինստիտուտի այրվածքաբանական վերակենդանացման բաժնում:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, տուժածների մոտ ախտորոշվել են վերին շնչուղիների այրվածքներ: Տուժածներից մեկը 89 տարեկան է, հայտնել են բուժհիմնարկից: Ռուսաստանի ԱԻՆ-ի տեղեկություններով, արտակարգ պատահարի պատճառով Մոսկվայի Պրեսնենսի թաղամասում տուժել են 6 մարդ, որոնցից երկուսը հոսպիտալացվել են, մյուս չորսին ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/263325/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



