
Հակահետևակային զենքերի փամփուշտների չափանիշները անհիշելի ժամանակներից միշտ որոշվել են դրա խոռոչի կետով։ Խոռոչը լայնանում ու փամփուշտին ավելի լայն պրոֆիլ փոխանցելով՝ կանգնեցնում է թիրախի մեջ։

Ամբողջական մետաղական բաճկոնով փամփուշտները, որոնք ստեղծված են վերք հասցնելու համար, քիչ հավանական է, որ կանցնեն թիրախի միջով։
Ինչևէ, այսօր արդեն կարելի է ձեռք բերել «G2R RIP» փամփուշտը, որը երաշխավորում է զոհի ակնթարթային մահը՝ անկախ նրանից, թե մարմնի որ մասը կխոցվի։ Փամփուշտի յուրահատուկ դիզայնի շնորհիվ, խոցելով թիրախը, այն բառացիորեն կործանում է դրան։ Փափուշտը ստեղծողները դրա մասին խոսելիս ասել են. «վերջին փամփուշտը, որի կարիքը դուք կզգաք», իսկ դրա ազդեցությունը նկարագրել են որպես «արմատապես խոցող»։
Ինչպես երևում է տեսանյութում, փամփուշտը պարզապես չի խոցում առարկան՝ դրա մեջ մնալով, այլ բառացիորեն ոչնչացնում է թիրախը՝ դրա մեջ պայթելով ու եզրերը տարբեր ուղղություններով շպրտելով, այսպիսով վնասելով կարևոր օրգանները։
G2 դեռևս միայն 9 մմ տրամաչափի փամփուշտներ է արտադրել, սակայն պլանավորում է արտադրել նաև այլ տրամաչափի փամփուշտներ, այդ թվում՝ 45մմ տրամաչափի։



