Կյանքի մասին

  • Պարզապես ապրել մինչև մահդ արդեն իսկ բարդագույն աշխատանք է։
  • Ես չեմ հավատում, որ հնարավոր է աշխարհը փոխել դեպի լավը։ Ես հավատում եմ, որ հնարավոր է փորձել ավելի վատը չդարձնել այն։
  • Երբ հարբած ես, աշխարհը առաջվա պես մոտակայքում է, սակայն այն գոնե բկիցդ բռնած չի պահում քեզ։
  • Աշխարհը փրկելու համար  պետք է մեկ առ մեկ փրկել մարդկանց, բոլորին միանգամից փրկելը ռոմանտիզմ է կամ էլ քաղաքականություն։  
  • Ստիպված ես մի քանի անգամ մեռնել, մինչև որ կկարողանաս լիարժեք կյանքով ապրել:
  • Ոչ թե մահն է վտանգավոր, այլ այն կյանքը, որ մարդիկ ապրում են կամ չեն ապրում մահից առաջ:

Կանանց մասին

  • Բոլոր կանայք տարբեր են։ Հիմնականում թվում է, թե նրանք ամենալավի ու ամենավատի համադրությունն են։ Նրանց մեջ կա և՛ մոգական, և՛ սարսափելի ինչ-որ բան։ Ի դեպ, ես ուրախ եմ, որ նրանք կան։  
  • Ինչպե՞ս կարելի է վստահել մի էակի, ով ամեն ամիս արնահոսում է ու չի մահանում։

Մարդկանց մասին

  • Գրողներն անհույս մարդիկ են, իսկ երբ նրանց մոտ հույս է հայտնվում, նրանք դադարում են գրող լինել։
  • Որոշ մարդիկ խենթանալ չգիտեն. նրանց կյանքն ահավոր տաղտկալի է։
  • Անշուշտ, մարդուն կարելի է սիրել, եթե շատ մոտիկից չես ճանաչում նրան։  
  • Ներուժը գրոշի արժեք չունի։ Պետք է գործել։ Գրեթե ցանկացած երեխա ավելի շատ ներուժ ունի, քան ես։   
  • Եթե քեզ հաջողվել է խաբել մարդուն, դա չի նշանակում, որ նա հիմար է։ Դա նշանակում է, որ քեզ ավելի շատ են վստահել, քան դու արժանի ես։

Իր մասին

  • Մենությունն ուժեղացնում է ինձ. Առանց դրա ես ասես առանց հացի ու ջրի լինեմ։ Առանց դրա անցկացված յուրաքանչյուր օրն ուժասպառ է անում ինձ։ Ես չեմ հպարտանում իմ մենությամբ, սակայն ես կախված եմ նրանից։ Ես չափազանց լավ գիտեմ սեփական թերություններս, որպեսզի փոխադարձ սեր պահանջեմ։
  • Ես ամուսնացած եմ, սակայն առանց կնոջ։ Իմ կինը իմ սեփական կյանքն է։ 
  • Ես երբևէ չեմ ցանկացել այլ մարդ լինել: Ես պարզապես չեմ հանդիպել այնպիսի մարդու, ով ինձ մոտ նման ցանկություն կառաջացներ:
  • Ես պահում եմ մահվանը իմ ձախ գրպանում: Երբեմն ես հանում եմ այն գրպանիցս և զրուցում նրա հետ. «Բարև, ի՞նչ կա-չկա: Ե՞րբ ես գալու հետևիցս: Ես դրան պատրաստ կլինեմ»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել