Ելակը, ինչպես նաև մի շարք այլ մրգեր և բանջարեղեններ կարող են օգնել այն մարդկանց, ովքեր տառապում են Հանթինգթոնի հիվանդությամբ: Հանթինգթոնի հիվանդությունը ժառանգական հիվանդություն է, որ կործանում է ուղեղի առանձին հատվածներում գտնվող նեյրոնները և, որպես արդյունք, առաջացնում է նորմալ մտածելու, խոսելու, քայլելու ընդունակության կորուստ: Ամբողջ գաղտնիքը ֆիզենտին անունով միացության մեջ է:
Սոլկի համալսարանի ամերիկացի հետազոտողները, ովքեր արել են այս բացահայտումը, հայտարարում են, որ ֆիզենտինը լավացնում է հիշողությունը` շնորհիվ Ras/ERK ազդանշանային ուղու ակտիվացման: Այս ուղին շատ կարևոր է ուղեղի զարգացման, սովորելու ունակությունների, հիշողության և մտածելու կարողության պահպանման համար։
Փորձերը ցույց են տվել, որ ֆիզենտինի ներարկումը կանխում է նյարդային բջիջների մահը: Համեմատության համար նշենք` առանց բուժման դրանց 50%-ը մահանում է մի քանի օրվա ընթացքում: Սակայն լաբորատոր փորձերի ժամանակ ֆիզենտինը 30%-ով ավելացրեց այդ տևողությունը, ինչն ապացուցում է միացության արդյունավետությունը: Հարկ է նշել, որ ֆիզենտինն ամբողջապես չի կարող բուժել հիվանդությունը, սակայն կարող է երկար ժամանակ պահպանել շարժողական ֆունկցիաները:
Գիտնականները նշում են, որ նյութը, որը ստացվում է ելակից, կդանդաղեցնի Հանթինգթոնի հիվանդության զարգացումը, և կբարելավվի հիվանդի կյանքի որակը:



