Իրանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարների ցուցահանդես է կազմակերպվելPanorama.am-ը գրում է․

«Իրանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարների ցուցահանդես է կազմակերպվել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Համաձայն հաղորդագրության՝ Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Արասբարան (Ղարադաղ) քաղաքի մշակույթի տանը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարների ցուցհանդեսի բացման արարողությունը, որին ներկա են եղել Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, ԻԻՀ Մեջլիսում իրանահայերի շահերը ներկայացնող պատգամավոր Կարեն Խանլարյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Արասբարանի մշակույթի տան տնօրենը և մշակույթի այլ գործիչներ:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել