Ռաջան անունով ասիական 63 տարեկան փիղը լողում է Բենգալյան ծովում՝ Անդամյան կղզիների մոտ։
Սուզորդ-լուսանկարիչ Քրիստիան Դիմիտրիուսին հաջողվել է 4 տոննա կշռող փղից մի քանի մետր ներքևից լուսանկարել նրան։

Լուսանկարիչ Սամոն Ռոյն ու իր եղբայրը Յորքի զբոսագում լուսանկարչությամբ զբաղվելիս իրենց տեսախցիկի մոտ ֆիքսել են հետաքրքրասեր սկյուռին։

Նորածին բաբունը՝ խաղալիք փափուկ արջուկին գրկած։ Թուրքիայի Գազիտանտեփի կենդանաբանական այգում ապրող այս բաբունի մայրիկը հրաժարվել է նրա մասին հոգ տանել։

Ճնճղուկը ջուր է խմում Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգու շատրվանից։

Մեծ Բրիտանիայի Շրոփշայր բնակավայրում Ընտանի թռչունների ազգային շոուի մասնակիցներն իրենց ընտանի թռչուններով։

Չիլի Սերանա համալսարանի թիմի կողմից ստեղծված արևային էներգիայով աշխատող մեքենան Չիլիում Ատակամա արևային մրցարշավի ժամանակ։

Բրիսբենում տեղի ունեցած Մեծ 20-յակի գագաթնաժողովի ավարտին արված լուսանկարը և առաջնորդների ստորագրությունները։

Մուամար Քադաֆիի կառավարության անդամները ճաղերից այն կողմ՝ Տրիպոլիում տեղի ունեցող դատավարության ընթացքում։

Տիչինո գետը դուրս է եկել հունից Իտալիայի Վիգեվանո բնակավայրում տեղացած հորդառատ անձրևների պատճառով։

Բաղդադի արևմուտքում Ռամադի մոտ զինվորները ռազմավարժություններ են անցկացնում՝ նախապատրաստվելով ԻԼԻՊ-ի դեմ մարտերին։

Մեթ Գոնը, ով հայտնի է որպես «Վանդակավոր մարդ», լուսանկարվում է Կոլումբիայի Բոգոտա քաղաքում անցկացվող Տատու արվեստով զբաղվողներ միջազգային 8-րդ համաժողովի ժամանակ։

Իսպանացի գեղասահորդ Խավիեր Ֆերնանդեսը Մոսկվայում կայացող գեղասահքի Ռոստելեկոմ գավաթի մրցույթում իր ելույթի ժամանակ։

Ճայերը հանգստանում են Յոկոշոմայի նավահանգստում խարիսխի շղթային։

Տղամարդը ցույց է տալիս իր պուդել ցեղատեսակի շանը Պեկինում տեղի ունեցող Ընտանի կենդանիների Չինաստանի միջազգային շոուին։

Սեմ Թուիսթոն-Դեյվիսն իր նժույգով Չելթելհելմի ձիարշավի ընթացքում։

Հոնգ Կոնգում ցուցարարների կողմից «Լենոնի պատին» փակցված հազարավոր գունավոր թերթիկների վրա արված գրառումները։ «South China Morning Post» լրատվականի համաձայն՝ Չինաստանի ոստիկանությունն այս շաբաթ պատրաստվում է քայլեր ձեռնարկել ցուցարարների կողմից գրավված տարածքները մաքրելու համար։

Քուրդ տղամարդը դրոշ է պահում Սիրիական Քոբանի քաղաքում զոհված երկու մարտիկների համար իրականացվող կրոնական ծեսին։

Ֆերգուսոնում անչափահաս սևամորթ Մայքլ Բրաունի սպանության 100-րդ օրը ցուցարարները, կավճով իրենց մարմնի շուրջը գծելով, պառկել են գետնին՝ ծաղրելով տեղի ունեցած հանցագործությունը։

Ավստրալիայի նահանգապետ Փիթեր Կոսգրովը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ու նրա կնոջ՝ Պենգ Լիյուանի հետ, Կանբերայի կառավարական տան մոտ։




