Հակամարմնի արտադրում լաբորատորիայում

© www.nocookie.net

Հնարավոր է, որ հակամարմինը մեր բոլոր էներգետիկ խնդիրների լուծումն է, սակայն գիտնականներն այդպես էլ չեն կարողացել հակամարմին գտնել բնական պայմաններում։ Փոխարենը նրանք կարողացել են բարեհաջող կերպով հակամարմին ստեղծել ու պահպանել լաբորատորիայում։ Գիտնականների՝ «ԱԼՖԱ» անունը կրող խումբը բացահայտել է հակամարմինը պահպանելու ձև։

Այս բացահայտմանն ուղղված գործընթացն ավարտին հասցնելու համար մոտավորապես տասը տարի պահանջվեց, սակայն նախկինում հակամարմին ստեղծելու գաղափարն անգամ անհնար էր թվում։ Բանն այն է, որ աշխարհում ամեն ինչ կազմված է մատերիայից, և հակամատերիան ոչնչանում է նրա հետ կոնտակտի մեջ մտնելուն պես։ Ներկայումս «ՑԵՌՆ»-ի գիտնականները գտել են հակամարմինը ուժեղ մագնիսային բևեռում մի փոքր ավելի երկար պահելու ձևը։ Խնդիրն այն է, որ բևեռը խոչընդոտում է չափումները և թույլ չի տալիս ճշգրտորեն ուսումնասիրել հակամարմինը։ Սակայն այս ուղղությամբ պետք է աշխատանք տանել։ Հնարավոր է, որ հենց հակամարմնի ռեակտորները դառնան մեր փրկությունը, երբ հատեն բնական վառելիքի բոլոր պաշարները։    

Հեռազգացություն

© www.tainy.net

Գիտությունն արդեն գտել է մարդկային ուղեղը առնետի ուղեղին միացնելու և առնետի պոչի շարժումները որոշակի տարածության վրա կառավարելու մեթոդը։ Սա իսկական սխրագործություն է, սակայն ամեն ինչ սրանով չի սահմանափակվում։ Վերջերս անցկացված հետազոտություններից մեկի ժամանակ երկու առնետ կարողացել են հաղորդակցվել՝ գտնվելով իրարից հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա։ Սա նշանակում է, որ մոտ ապագայում նմանատիպ տեխնոլոգիա կկարողանան օգտագործել նաև մարդիկ։  

Читайте также: «Учёным удалось соединить мозги двух людей с помощью компьютера»

Առնետները միացվել էին իրար ուղեղային իմպլանտների օգնությամբ։ Մեկ առնետը կարողանում էր ընտրել երկու լծակներից մեկը՝ կախված վանդակում ներառված լամպի գույնից։ Մյուս առնետը չէր կարող տեսնել լամպը, սակայն սեղմում էր առաջին լծակը մյուս առնետի ուղեղից արձակվող էկեկտրական ազդակների ազդեցության տակ։ Գիտնականները վստահ են, որ այս գիտափորձը կարելի է կրկնել մարդկանց հետ։ Մարդկանց միջև հեռազգացական կապ ապահովելն այժմ արդեն այնքան էլ բարդ չի լինի։

Առարկաների քողարկումը ժամանակից

© www.wonderfulengineering.com

Գիտության շնորհիվ այժմ հնարավոր է մարդուն կամ առարկան անտեսանելի դարձնել։ Գիտնականներն արդեն հաջորդ քայլն են արել և պարզել են, թե ինչպես թաքցնել առարկաները ժամանակից։ Կորնելյան համալսարանի գիտնականները ստեղծել են մի սարք, որն ունակ է երկու մասի ճեղքել լույսի շողը, փոխադրել դրանք տարածության միջով և նորից միացնել դրանք մեկ այլ վայրում ժամանակավոր ոսպնյակի օգնությամբ։ Ընդ որում, չի մնում ոչ մի արձանագրություն, որը կվկայեր, թե այդ ժամանակահատվածում ինչ էր կատարվում ճեղքված շողի հետ։ Ոսպնայկը դանդաղեցնում է շողի արագ մասը և արագացնում դանդաղը՝ ստեղծելով ժամանակի վակուում փոխանցման ընթացքում, ինչը ժամանակի մեջ քողարկում է իրադարձությունները։

Այս սարքը բաց է թողնում այն ամենը, ինչ ճանապարհին կատարվում է լույսի հետ և թաքցնում դա ժամանակից։ Դեռևս շատ կարճ է հնարավոր իրադարձությունները թաքցնել, սակայն վաղ թե ուշ գիտնականները կպարզեն, թե ինչպես հասնել այս նույն էֆեկտին ավելի տևական ժամանակի համար։ Ժամանակային քողարկումը մեծ օգուտ կբերի։ Այս էֆեկտը կարելի է օգտագործել մասնավորապես տվյալների անվտանգ փոխանցման համար։

Առարկայի միաժամանակյա գործողություններ  

© www.liveinternet.ru

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները իսկական քվանտային մեքենա ստեղծեցին, որպեսզի մենք կարողանանք մի անհավանական տեսարանի ականատեսը դառնալ։ Նրանք մետաղի աննշան կտորը սառեցրին՝ հասցնելով այն շատ ցածր ջերմաստիճանի, գիտականորեն ասած՝ բերեցին այն հիմնական քվանտային վիճակի։ Այնուհետև նրանք փոխակերպեցին այն քվանտային շղթայի ու լարի պես ձգեցին այն։ Այդժամ նրանք նկատեցին, որ մետաղի կտորը միաժամանակ և՛ շարժվեց, և՛ անշարժ մնաց։ Մինչև գիտափորձը սա միայն տեսականորեն էր հնարավոր։ Ճշգրիտ գիտություններից հեռու մարդկանց համար սա գուցե այնքան էլ տպավորիչ չթվա, սակայն մի պահ պատկերացրեք, որ միևնույն մարդը միաժամանակ և՛ հանգիստ նստած է տանը, և՛ լեռներն է մագլցում, այսինքն՝ մարդ երկու գործողություն միաժամանակ է անում։ Քվանտային մեխանիկան կարող է ի կատար ածել մեր ամենահամարձակ երազանքները։ «Գիտություն» ամսագրում այս հայտնագործությունը բնութագրվել է իբրև 2010 թ.-ի ամենակարևոր գիտական նվաճում։ Միայն թե պետք է հասկանալ, թե արդյոք հնարավոր է ավելի մեծ առարկայի վրա կրկնել այս գիտափորձը ու միևնույն արդյունքը ստանալ։     

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել