
Համաշխարհային բոլոր լրատվամիջոցները միշտ էլ լուսաբանում են Քիմ Քարդաշյանի բարեմասնությունները։ Նախորդ շաբաթ այս ամենն ավելի բուռն արձագանք գտավ Paper ամսագրի ցնցող ֆոտոշարքիցհետո եւ անգամ բրիտանացի գիտնականները որոշեցին ինչ-ինչ հետազոտություններ կատարել եւ պարզել, թե ինչու են տղամարդիկ սիրում մեծ հետույք ունեցող կանանց։
Տղամարդկանց համար մեծ ազդրերով եւ հետույքով կանայք ավելի գրավիչ են էվոլյուցիոն մեխանիզմների պատճառով։ Փարթամ հետույքն ու մեծ ազդրերը օմեգա-3 ճարպաթթուների առավել մեծ պաշար են պարունակում, ինչն էական նշանակություն ունի հղիության ընթացքում պտղի ուղեղի զարգացման համար, հայտնել է Daily Mail-ը։
«Մենք հետազոտություն ենք անցկացրել եւ կամավորների մի խմբի տարբեր չափերի կուրծք, իրան եւ ազդրեր ունեցող մոդելների լուսանկարներ ցուցադրել։ Կամավորները պետք է գնահատեին կանանց գեղեցկությունը»,- պատմել է նորզելանդացի մարդաբան Բարնաբի Դիքսոնը։ Ըստ Դիքսոնի՝ առաջին հերթին տղամարդիկ ուշադրություն են դարձրել կանանց դեկոլտեի հատվածին, սակայն ի վերջո ընտրել են նրանց, ովքեր ավելի մեծ հետույք եւ բարակ իրան են ունեցել։