Life.panorama.am-ը գրում է․

Դերասան Գոռ Հակոբյանն, ով հանրությանը հայտնի է «Full House» և «Անտիվիրուս» հումորային նախագծերից Life.panorama.am-ի հետ զրույցում կիսվեց իր անձնական կյանքին վերաբերող գաղտնիքներով:
-Երբ հայտնվեցիք « Full House»-ում բավական շատ երկրպագուհիներ ձեռքբերեցիք:Համոզված եմ՝ հիմա նրանք կհարցնեն՝ ընտանեկան ի՞նչ կարգավիճակում եք:
-Ասեմ. 26 տարեկան եմ, ամուսնացած եմ, ունեմ երկու որդի: Ի դեպ, փոքր տղայիս անունը Ֆելիքս է:
-Հայրիկի կերպարային անունն է փաստորեն կրում: Եվ ի՞նչ տարիքի են Ձեր բալիկները:
-Մեծ տղաս՝ Վարդանը, 3 տարեկան է, փոքրը՝ 2 ամսեկան:
-Գոռ, Ձեր կինը նույնպես դերասանուհի՞ է:
-Ոչ, կինս մասնագիտությամբ հաշվապահ է, իսկ այս պահին՝ տնային տնտեսուհի: Ես ժամանակ չունեմ և նա է զբաղվում երեխաների դաստիարակությամբ: Այդ գործն այս պահին հանձնել եմ կնոջս, նրա մոտ դա ավելի լավ է ստացվում, քան իմ: Ես շատ քիչ ժամանակ եմ ազատ լինում, որի ընթացքում աշխատում եմ, անպայման, ընտանիքիս հետ անցկացնել: Այնպես որ երեխաների դաստիարակությունն այս պահին ամբողջովին կնոջս գործն է:
-Շատ պատասխանատու պարտականություն եք իր վրա թողել:
-Դե, ես դաստիարակում եմ կնոջս, որպեսզի կինս էլ դաստիարակի երեխաներին (ծիծաղում է):
-Ձեր կինը փաստորեն բավական «դժվարություններ» է հաղթահարում. հեշտ չէ նաևամուսնացած լինել երիտասարդ դերասանի հետ, ով երկրպագուհիների բանակ ունի:Խանդի պատճառով խնդիրներ չե՞ն առաջանում ընտանիքում:
-Սա պարզապես իմ աշխատանքն է ու որքան էլ ինձանով հետաքրքրված երկրպագուհիներ լինեն, որքան էլ աշխատեմ գեղեցիկ, շա՜տ գեղեցիկ աղջիկների հետ, նա գիտակցում է, որ սա ընդամենը իմ գործն է և ես սիրում եմ միայն իրեն: Ասեմ, որ ինքն էլ է ուրախանում իմ «ֆանատներով»:
-Պատահո՞ւմ է, որ դրսում, երբ միասին եք, մոտենան, ցանկանան շփվել:
-Այո, դրանում ոչ մի վատ բան չկա: Մի քանի օր առաջ էլ նման դեպք եղավ. մինչ ես շփվում էի երկրպագուհիների հետ, նա կանգնած համբերատար ժպտում էր ու սպասում: Շա՜տ համբերատար է:
-Նա է՞լ է գյումրեցի:
-Այո:
-Երևանո՞ւմ, թե Գյումրիում եք ապրում:
-Ես ամսվա մեծ մասն ապրում եմ Երևանում, մի փոքր շրջան էլ՝ Գյումրիում՝ բարեկամներիս և հարազատներիս շրջապատում, որովհետև առանց դրա չի լինի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



