Հարսանիք բլոգը սիրում է պատմել գեղեցիկ և, ինչու ոչ, հուզիչ պատմությունների մասին, որոնք ոչ թե ավարտվում, այլ պսակվում են երջանկությամբ:
27-ամյա սերժանտ Ջոի Ջոնսոնը 10 ամիս Աֆղանստանում անցկացնելուց հետո, իր կարծիքով, առողջ վերադառնում է տուն: Սակայն շատ կարճ ժամանակ անց նրա մոտ ի հայտ են գալիս հետվնասվածքային սթրեսային խանգարումներ, որոնք հայտնի են «աֆղանական համախտանիշ» անունով:
Տուն վերադառնալուց 4 ամիս անց նա ծանոթանում է Միշելի հետ, և նրանց միջև լուրջ հարաբերություններ են սկսվում:
Որպեսզի թոթափի ծառայությունից ստացած լարվածությունը, Ջոին տարվում է մոտոցիկլետներով և մասնակցում մրցարշավների, հենց այդպիսի մրցություններից մեկն էլ նրա համար ճակատագրական է դառնում. նա վթարի է ենթարկվում և արդյունքում կորցնում է քայլելու ունակությունը և գամվում է հաշմանդամի սայլակին:
Երբ մոտենում է հարսանիքի օրը, Ջոին Միշելի համար անակնկալ է մատուցում՝ հարսանեկան պարը կատարելով առանց հաշմանդամի սայլակի:
Երբ Միշելը մտնում է հարսանյաց սրահ, նա տեսնում է իր փեսացուին՝ կապված պարաններով, որոնք Ջոիին պահում էին ուղղահայաց դիրքում:
Ռոմանտիկ այս անակնկալը հուզեց ոչ միայն հարսնացուին, այլև բոլոր հյուրերին:
Սա, բնականաբար, դարձավ այս զույգի կյանքում ամենագեղեցիկ և հիշարժան օրերից: