Առաջ Հայեր

Ուղղաթիռին չեն կարողանում մոտենալ, էլ ինչներիս ա պետք «Կարմիր Խաչ» կոչվածը, որ ինչ-որ բանով չի օգնում: Ժամանակն ա, որ վեշ-մեշոկը հավաքեն ու գնան ստեղից: Իրանց թողես՝ մենակ ապատեղեկատվություն տարածեն ու խոսացնելուց ասեն՝ մենք էս արեցինք, էն արեցինք: Ախպեր, սրանց խոսքը հեչ գործ չի էէէ: Ի՞նչ ասեմ, Հայեր, դուխներդ չքցեք, հաստատ ազերական խուժանն իր արժանի պատիժը ստանալու է: Առաջ Հայեր...

Ֆուտբոլի մասին քննարկումները շարունակվում են: Ռոնալդուին մուսի-պուսի անողները, հույս ունեմ, լավ կարդացել են՝ ինչ է մտածում Ռոնալդուն մեր հավաքականի մասին: Համոզված եմ, որ լինելու են մարդիկ, որոնք վազելու են Ռոնալդուին դիմավորելու, դրանց ինչ ասես: Ցավալին այն է, որ մերոնց ինչ-որ բան պակասում է: Տղեք, հավաքվեք, 5 խաղ մնաց, 5 հաղթանակ ա պետք այս դեպքում: Առաջ Հայեր...

Տենաս ծանրամարտին ի՞նչ մեղու կծեց, այ ախպեր: Մի ժամանակ մեկ կամ երկու մեդալ էր լինում, կոնկրետ տխրում էինք: Հիմա 1 մեդալ էլ լինի, Աշխարհը մերն ա: Ախպեր, դուք էլ ուշքի եկեք: Մեզ պետք են այդ մեդալները: Ձեր վաստակած յուրաքանչյուր մեդալ էս ազգին մի քայլ էլ ա իրար մոտեցնում ու ուրախացնում: Առաջ Հայեր...

Եվրոտեսիլում մեր Բեթթին արեց անհնարինը: Համոզված եմ՝ այդ մրցույթին մասնակցող շատ երկրներ իրենց մասնակցի հիվանդության դեպքում ուղղակի կհրաժարվեին հետագա պայքարից, բայց մեր պայքարն ու ոգին ուրիշ է: Այդ պահին Բեթթին Արև էր, ու իր ջերմությունը փոխանցեց յուրաքանչյուրիս ու մի ամբողջ ազգ նրա հետ ապրեց այդ րոպեները: Ապրես: Առաջ Հայեր...

Ես շներին սիրում եմ ու ցավում եմ ամեն մի շան համար, բայց պետք է ընդունենք, որ թափառող շները շատ ժամանակ կարող են անտեղի հարձակվել անցորդների վրա, կարող են վարակի տարածման պատճառ դառնալ: Սակայն ես չեմ խրախուսում նրանց սատկացնելու պրոցեսը: Պետք է միջոցներ ձեռնարկել՝ հիվանդներին սատկացնել, իսկ առողջներին ուղարկել սահման, վերջերս էլ լուրեր կային, որ սահմանային գոտում շներ են անհրաժեշտ: Բարի Հայեր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել