9574147661in.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հաստատել են Յորքշիրի բադերի ֆերմայում թռչնագրիպով հիվանդացության դեպքը: Այս մասին հաղորդում է BBC հեռուստաալիքը:

Երկրի շրջակա միջավայրի, սննդամթերքի և գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ մարդկանց առողջության համար վտանգը և մթերային խանութներում վարակված մսի հայտնվելու հնարավորությունը շատ քիչ է:

«Մենք ձեռնարկում ենք անհապաղ և հուսալի միջոցառումներ՝ ներառյալ 10 կմ-անոց սահմանափակ գոտու սահմանումը և ֆերմայում բոլոր բադերի մորթը՝ կանխարգելելու համար վարակի տարածման ցանկացած պոտենցիալ վտանգ»,- ասել է նա:

Այդ միջոցառումների շրջանակներում կոչնչացվի մոտ 6 հազար բադ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել