304x216_0001_12891in.am-ը գրում է․

Քաղցի կամ ինչ-որ բան ուտել ցանկանալու զգացողությունը, որն առաջանում է սնունդ ընդունելուց որոշ ժամանակ հետո, օրգանիզմում նյութերի պակասի ազդանշան է, որոնք վերահսկում են ախորժակը: Այս խնդիրը լուծվում է սննդակարգում որոշակի մթերքների ներառման միջոցով, հաղորդում է glianec.com.ua-ն:

Դիետոլոգները նշում են, որ լոբազգիները, հավկիթը և ընկույզը օգնում են «խլացնել» քաղցի զգացումը: Նշված մթերքների օգտակար բաղադրիչները նպաստում են նաև ավելորդ քաշից ազատվելուն, ինչպես նաև վիտամինների ավելացմանը:

Հետազոտությունները պարզել են, որ մարդիկ, որոնք նախաճաշին օգտագործում են վերոնշյալ մթերքները, օրվա ընթացքում ավելի քիչ են ուտում, ի տարբերություն նրանց, ովքեր նախաճաշին կիրառում են հացաբուլկեղեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել