Որպեսզի կարողանաք պահպանել Ձեր ակտիվությունն ու աշխուժությունը, նաև պահպանել օրգանիզմի ընդհանուր առողջությունը, պետք է պարբերաբար մաքրել օրգանիզմը:
Մաքրման արդյունքում օրգանիզմից բնական ճանապարհով դուրս են գալիս տոքսինները: Նաև իրականացվում է օրգանիզմի համար շատ կարևոր սնուցող նյութերի պաշարների կուտակում:
Գոյություն ունի օրգանիզմը մաքրող հատուկ երեքօրյա դիետա` հիմնված բնական հյութերի վրա:
Առաջին և երկրորդ նախաճաշերին դուք պետք է խմեք 1 բաժակ թարմ քամած հյութեր խառնուրդ: Կարող եք ամենատարբեր խառնուրդներ ստանալ, օրինակ` խնձոր, արքայախնձոր և հատապտուղներ: Հյութի մեջ ավելացնում եք նաև մի փոքր դարչին և կոճապղպեղ:
Ճաշին խմեք մի բաժակ ապուր կամ հյութ` պատրաստված գազարից, վարունգից, կաղամբից, մաղադանոսից կամ խնձորից: Ցանկության դեպքում կարող եք ավելացնել նաև սոխ կամ սխտոր:
Այս ամենի հետ մեկտեղ, եթե որոշել եք մաքրել օրգանիզմը, առավոտյան անմիջապես արթնանալուց հետո խմեք մեկ բաժակ գոլ ջուր` մի քանի գդալ կիտրոնի քամած հյութով, մի փոքր աղացած սև պղպեղով և 1 թեյի գդալ մեղրով:
Լրացուցիչ օգտակար հավելում կլինի նաև ֆիզիկական մարմնամարզություններ կատարելը, ակտիվ կենսաձևն ու չոր մերսումը:
Եթե մաքրման այս տարբերակը Ձեզ չափից շատ խիստ է թվում, կարող եք հյութերով այս դիետան պահպանել միայն մեկ օր, իսկ հաջորդ օրերին միայն առավոտյան խմել նշված հոյւթերը կամ ապուրները, իսկ ցերեկը կամ երեկոյան թեթև սնվել: Կարևոր է, որ Ձեր պատրաստած ուտելիքները քիչ յուղայնությամբ լինել: