Panorama.am–ը գրում է.
Նյու-Յորքի Բրուկլինի թանգարանը որոշել է ցուցադրության ներկայացնել կանանց կոշիկների կրունկները` որպես արվեստի մի տեսակ: Lux-Lux.net-ը գրում է, որ ցուցահանդեսում կներկակայցվի կնոջ կոշիկի շատ կարևոր դետալի պատմությունը՝ թե ինչպես է այն փոփոխվել 16-րդ դարից սկսած:
«Մենք փորձում ենք ընդգծել, որ կոշիկի կրունկը, ինչպես նորաձևություն մյուս տարրերը, նույնպես նյութական արվեստի ձև է: Այն շատ բան է ասում կնոջ մասին, ով կրում է այդ կոշիկը: Մենք ցանկանում ենք մի փոքր պատմական ֆոն տալ այն ամենին, ինչը որ մարդիկ ամեն օր կրում և տեսնում են ամսագրերում»,- պատմել է ցուցահանդեսի ղեկավար Լիզա Սմոլը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/society/2014/11/15/new-york/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



