1in.am գրում է.

1415887256-7777

Արևմուտքը սխալ է գործում՝ չցանկանալով ուկրաինական ճգնաժամը տեսնել Մոսկվայի աչքերով, գրում է ամերիկյան Los Angeles Times պարբերականը:

Ըստ թերթի վերլուծաբանների՝ Ռուսաստանի և Արևմուտքի այսօրվա հարաբերություները հասկանալու բանալին պետք է փնտրել դավաճավածության զգացողության մեջ, որը կարող է զգալ Մոսկվան այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ն չկատարեց Կենտրոնական և Արևելյան Եվրոպա իր ազդեցությունը չտարածելու մասին խոստումը:

Բացի այն, որ նախկին խորհրդային հանրապետություններ Լատվիան, Էստոնիան և Լիտվան մտել եմ ավելի մեծացող արևմտյան ռազմական դաշինքի մեջ, ԽՍՀՄ նախկին հանրապետություններից Վրաստանն էլ համարվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու թեկնածուներից մեկը, գրում է թերթը:

Ամերիկացիները և եվրոպացիները այդպես էլ չեն կարողանա սառը պատերազմի ավարտից հետո վերականգնել իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ: «ԱՄՆ-ն և իր կողմնակիցները համարում են, որ ՆԱՏՕ-ն կարող է ընդլայնվել, արևմտյան ազդեցության ոլորտը կարող է ավելանալ: Իսկ քանի դեռ ընթացքի մեջ են դիվանագիտական խոսակցությունները, Նահանգները միանգամայն կարող է վերցնել իր պատառը և կուլ տալ»,- թերթին ասել է Տեխասի համալսարանի պրոֆեսոր Ջոշուա Շիֆրինզոնը:

Գիտնականի խոսքով՝ ինքը հետազոտել է վերջերս գաղտնազերծված փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ ամերիկացի և եվրոպացի ղեկավարները 1990թ. Գերմանիայի միավորման մասին բանակցությունների ժամանակ ԽՍՀՄ նախագահ Միխայել Գորբոչովին իսկապես հավաստիացրել են, որ ՆԱՏՕ-ն դեպի արևելք չի ընդլայնվի:

«Լավ, Ռուսաստանը իրավունք չունի թելադրել, թե որ միություններին անդամակցի Ուկրաինան: Սակայն դուք կարո՞ղ եք պատկերացնել, թե Միացյալ Նահանգներն ինչպես կարձագանքի, եթե հանկարծ ռուսական կամ չինական ուժերը ներխուժեն Կանադա կամ Մեքսիկա»,- հարցադրում է կատարում պրոֆեսոր Շիֆրինզոնը: Նա կարծում է, որ Արևմուտքը սխալ է գործում, որ չի ցանկանում ուկրաինական ճգնաժամը տեսնել Մոսկվայի աչքերով:

«Արևմուտքը Մոսկվայի հետ հարաբերություններում անցել է կարմիր գիծը: Արևմուտքն օգտագործում է Ուկրաինան՝ որպես գործիք: Ուկրաինան պարզապես զինվորիկ է Ռուսաստանին թուլացնելու ճանապարհին»,- գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել