1in.am–ը գրում է.

Կանադացի փոփ-երգիչ Ջասթին Բիբերը դատարանի վճռի համաձայն վճարել է ավելի քան 80 հազար դոլար` որպես փոխհատուցում բարբարոսության համար և այցելում է զայրույթի վերահսկման կենտրոն:
Ինչպես հաղորդում է TMZ կայքը, Բիբերը, կատարելով դատարանի վճիռը, հինգ օր շարունակ հասարակական աշխատանքներ է կատարել MusiCare հիմնադրամում, որն օգնում է երաժիշտներին, որոնք պայքարում են թմրամոլությունից ազատվելու համար: Մասնավորապես, երգիչը ներկել է հիմնադրամի գրասենյակի պատերը և տեղափոխել է կահույքը:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարին Բիբերը հավկիթներ էր նետել իր հարևանի տան ուղղությամբ, իսկ տուժածը բողոք էր ներկայացրել ոստիկանություն:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1482099.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել