Interpress.am-ը գրում է․
Ընկերության ներսում թափանցիկությունն ապահովելու համար գլխավոր գործադիր տնօրեն եւ համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը վերջերս մասնակցել է Facebook- ի առաջին անգամ անցկացրած Հանրային հարց ու պատասխանի նիստին: Կային հարցեր Facebook Messenger-ի, «Սոցիալական ցանց» ֆիլմի եւ Մարկ Ցուկերբերգի նորաձեւության ընտրության մասին: Ամենատարածված հարցը վերաբերում էր Facebook Messenger ծրագրին:
Այս տարվա սկզբին, Facebook-ը որոշել էր անջատել հաղորդագրությունների փոխանակման հնարավորությունը իր հիմնական բջջային ծրագրից եւ վերահղման օգտվողներին ուղղորդել էր առանձին ծրագր, որը կոչվում է Messenger:
Շատ օգտվողներ վրդովված էին, քանի որ չէին ուզում հաղորդագրությունների համար առանձին ծրագիր օգտագործել: Չնայած առանձին հավելվածի դեմ բողոքին, Facebook Messenger երեկվա դրությամբ ամսական ունի 500 մլն ակտիվ օգտագործողներ: Ինչո՞ւ Facebook-ը ստիպեց օգտվողներին բեռնել առանձին Messenger ծրագիր:
Մեկ օրում տասը միլիարդ հաղորդագրություններ են ուղարկվում Facebook- ի միջոցով եւ բջջայինից օգտվողները դրանք տեսնելու համար ստիպված են հիմնական Facebook-ի հավելվածում բացել առանձին սյունակ: Facebook-ն ուզում է պարզեցնել գործընթացը Messenger օգտվողների համար:
«Այդ քայլին դիմելու պատճառն այն է, որ մենք, իրոք, հավատում ենք, որ սա լավ փորձ է եւ կարծում ենք, որ հաղորդագրությունները դառնում են ավելի կարեւոր, մարդիկ ավելի ու ավելի շատ են հաղորդագրություններ ուղարկում: Ամեն օր ավելի քան 10 մլրդ հաղորդագրություն է ուղարկվում Facebook- ով», – ասել է Ցուկերբերգը: «Բայց ձեր հաղորդագրություններին հասնելու համար դուք պետք է բացեք հավելվածը, որը կարող է տեւել մի քանի վայրկյան, ապա մտնել առանձին սյունակ: Մենք տեսանք, որ մարդիկ օգտագործում էին բոլոր հաղորդագրությունների հավելվածները և ապավինում նրանց: Դա SMS ծրագրի նման է ինչպես է IMessage ձեր հեռախոսի վրա կամ ինչպես WhatsApp-ը, որի պահանջը մեծացել է շատ երկրներում»:
Կարծում եմ, որ ստիպել օգտվողներին անցնել առանձին Messenger ծրագրի ավելի ճիշտ կլինի, երկարաժամկետ օգտագործման դեպքում: Հիմնական Facebook հավելվածում հաղորդագրություն ստանալու համար ամեն անգամ առանձին հաղորդագրությունների սյունակ բացելը անարդյունավետ է թվում:Երբ դուք Facebook Messenger հավելվածի միջոցով հաղորդագրություն եք ստանում, այն ծանուցում է ուղարկում ձեր հեռախոսի վրա, որպեսզի դուք կարողանաք արագ տանել այդ խոսակցությունը:
Հարց. Fan Page-ին հասնելու մասին
Քաղաքապետարանում Մարկ Ցուկերբերգին հարցրեցին նաեւ օրգանական շարժումը նվազեցնելու մասին, որը Facebook-ի Էջերի ադմինիստրատորներն են տեսնում : Կարծիքը կա, որ News Feed –ում ալգորիթմի փոխոխությունները բացասաբար են ազդում Facebook Էջերի վրա: Ցուկերբերգը նշել է. «ժամանակը գնում է, Facebook-ում մարդիկ ավելի շատ բաներ են միմյանց տարածում: Այնպես որ, յուրաքանչյուր մարդ, որը օգտագործում է իր լրահոսի ծավալը, օրական կարող է կարդալ 100 պատմություններ իր ընկերներից ու էջերից: Եվ քանի որ ընկերները ավելի շատ նյութեր են տարածում, դրանց հետևում են Էջերը: Էջերն են տարածում, տարածվում են նյութերը և ստացվում է պարզապես մրցակցություն»:
Միջինը 1500 պատմություններ են անցնում յուրաքանչյուր օգտվողի լրահոս: Յուրաքանչյուր օգտատեր՝ հիմված News Feed ալգորիթմի վրա ,օրական այդ պատմություններից «տեսնում» է մոտ 100-ը: Այդ 100 հաղորդագրություններն ընտրվում են ներկայացվելու ներգրավված ալգորիթմների վրա հիմնված լրահոսի վերևի մասում.
Հարց «Սոցիալական ցանց» ֆիլմի մասին
«Սոցիալական ցանց» ֆիլմի ռեժիսորը Դավիթ Ֆինչերն է, որը ներկայացնում է Facebook- ի սկսման պատմությունը: Ֆիլմը Մարկ Ցուկերբերգին ներկայացնում է որպես սրիկա: Ֆիլմի սյուժեն այն մասին է, թե ինչպես է Ցուկերբերգը իբր Facebook-ի գաղափարը գողացել Ուինկլվոսս երկվորյակներից եւ անտեսել իր լավագույն ընկերոջը՝ Էդուարդո Սավերինին, Շոն Փարկերին վարձելուց հետո, որը պետք կազմակերպեր հանդիպումներ համարձակ կապիտալիստների հետ: Հանդիսատեսներից մեկը, որը Facebook-ի հարց ու պատասխանին մասնակցելու համար Կալիֆորնիա էր եկել Յուտայի Պրովոյից, Մարկ Ցուկերբերգին խնդրեց անկեղծ լինել ֆիլմի մասին:
«Ես կարծում եմ իրականությունն այն է, որ կոդ գրելը, արտադրանք տալը, ընկերություն հիմնելը այնքան հետաքրքիր չեն ֆիլմ ստեղծելու համար: Հետևաբար շատ բաներ նրանք պետք է գունավոր ներկայացնեն, որ նայվի: Եթե նրանք իսկապես ուզում էին ֆիլմ նկարահանել, ապա ինձ պետք է նկարեին երկու ժամ համակարգչի առաջ նստած՝ կոդավորման վրա աշխատելիս: Սակայն դա դժվար թե հետաքրքիր ֆիլմ լիներ», – ասել է Ցուկերբերգը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ