GalaTV.am-ը գրում է․
Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական վթարի գործով բեռնատարի վարորդ Մանվել Վարդանյանը, ում նկատմամբ քննչական մարմինների կողմից մեղադրանք է առաջադրվել, եւ ով գտնվում է «Արթիկ» ՔԿՀ-ում, ունի առողջական լուրջ խնդիրներ եւ նրան անհապաղ պետք է տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց: Այս կարծիքին է Մ. Վարդանյանի փաստաբանը: Փաստաբանը դժգոհ է գործով քննիչի ներկայացրած միջնորդությունից եւ քննչական մարմինները շտապել են մեղադրանք առաջադրել եւ նրան կալանավորելու որոշումը կայացնել, ոստի եւ փաստաբանը բացարկ է հայտնել գործով զբաղվող քննիչին եւ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին:
«Նոյեմբերի 13-ից ներգրավված եմ որպես գործով փաստաբան, բայց արդեն մի քանի րոպե առաջ մեղադրանք էր առաջադրված Մանվել Վարդանյանին եւ տանում էին կալանավորման համար դատարան:
Դատարանում կալանավորեցին, եւ ես առանձնազրույց ունեցա իր հետ եւ տեսա, որ իրոք շոկային վիճակում է, ասաց՝ գլուխը վնասված է, բուժօգնություն ասաց, որ ցուցաբերվել են, բայց վիճակը այնպիսին էր, որ բուժման կարիք ուներ, կարծում եմ լուրջ բժշկի եւ բուժման կարիք ուներ: Հետո ինձ փոխանցեց, որ երեք օր շարունակ հեռախոս չեն տվել, որ կապնվի հարազատների հետ, իմանալով հարազատների նյութական վիճակը՝ նա հրաժարվել էր փաստաբանից»,- նշեց փաստաբանը: Ապա հավելեց, որ Մանվել Վարդանյանը եղել է սթափ վիճակում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



