Հարսանեկան և երեկոյան զգեստների ամենատաղանդավոր դիզայներներից մեկը՝ Zuhair Murad-ը, ստեղծել է հարսանեկան զգեստների իր նոր՝ աշուն-2015 հավաքածուն: Բոլոր զգեստները ավանդական սպիտակ գույնի են, սակայն նրանց ձևը ավանդական անվանելը սխալ կլինի: Դիզայները զգեստները զարդարել է իրենց բնորոշ բարդ ժանյակներով, որոնք երկնային թեթևություն ունեցող շքեղ գործվածքներին աներևութական քնքշություն են պարգևում: Այդպիսի համադրությոնը թույլ է տալիս միաժամանակ ստեղծել մերկության և էլեգանտության անկրկնելի համադրություն, որն էլ հարսի կերպարին հաղորդում է անկրկնելի գրավչություն և զգացմունքայնություն: Հարսանիք բլոգն առաջարկում է պարզապես զմայլվել այս հավաքածուով:
Նյութի աղբյուր՝ http://harsaniq.wordpress.com/2014/11/15/zm/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել