Երկու հազար տարի է, որ հասարակությանը, մեծամիտ «ղեկավարությունը»՝ իրենց հեղինակավոր համարողները, արհամարհել են, մերժել նրանց կարծիքները, պետքերն ու հոգսերը…
Զարմանալի չի, որ Հայաստանի իշխանություններն էլ իրենց հերթին հարգեն միայն սփյուռքահայերի դրամները, որքան շատ, այնքա՜ն հարգելի….
Ու այս տհաս, քաղքենի, մեծապատիվ մուրացկանների վարքն ու գիտակցականը հասել է Հայաստանի Ժողովրդին….
Հաճախ եմ Հայաստանի հայրենակիցների պատերին կարդում, «մերժում եմ սփյուռքահայերի քաղաքական կարծիքը»…Ինչպես կմերժեին, ասենք թուրքի կամ ռուսի կարծիքները… Արի ու մի ասա, կարծիքիս ծայրը եթե դրամ, օգնություն, գրանտ կամ… կցված լիներ, լա՜վ էլ կընդունեիր, չէ՞….
Ե՞ՐԲ ՊԻՏԻ ՍԿՍԵՆՔ Ի ՄԻ ԳԱԼ ՈՐՊԵՍ ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ԺՈՂՈՎՈՒՐԴ… Աշխարհահայությունը շատ ավելի մեծ քանակ ունի, քան Հայաստանում բնակվողների թիվը, ունի շատ ավելի ՄԵԾ քանակով մտավորականություն, պրոֆեսորներ, գիտնականներ ու տարբեր մասնագետներ, քան Հայաստանում… Ի՞նչ շահ ունեն Հայաստանում բնակվողները, երբ մերժում են իրենց սփյուռքի հայրենակիցներին… Կարծում եմ՝ շահ չունեն, ունեն նախանձախնդրության հարց, կոմպլեքսավորված մեծամտության հարց ու անընկերային, խռովածի հարց… Ինձ համար Հայը Հայ է՝ անկախ իր բնակության վայրից… Ասա հոգին Հայ լինի….