107

Mitk.am–ը գրում է.

Facebook-ի գյումրեցի օգտատերերից Ալբերտ Մկրտչյանը գրել է. «Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանել էր վեջին հրաժեշտը տալու գյումրեցի շնորհալի ու նվիրված մի մարդու, ում անունը կհիշենք դարերով և հազարամյակներով:

Փառք քեզ` Արամայիս Շիրազունի: Մեր խելոք, մեր համեստ, մեր հարեհաս Արամայիս Շիրազունին, որը հավաքեց Հովհաննես Շիրազին վերաբերող նշխարներ, մեծ բանաստեղծի հուշատան ստեղծողներից, գլխավոր ֆոնդապահը եղավ, ընդունվեց ու սիրվեց Հովհաննես Շիրազի, նրա ընտանիքի կողմից»: Հիշեցնենք, որ Արամայիս Շիրազունին զոհվել է օրերս Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել