Պետք է Հայաստանում պետական և քաղաքական գործիչներին պատասխանատվության ենթարկող ինստիտուտ ստեղծվի՝ իրավական հիմքերով: Չի կարող այնպես լինել, որ երկրում մի հատ հաց գողացողը բանտ նստի, իսկ պետական բյուջեից միլիոնավոր դրամներ յուրացնող, չարդարացված ծրագրերի համար ֆինանսավորում վերցնող և այդ գումարներն աննպատակ վատնող անձինք որևէ կերպ պատասխանատվության չենթարկվեն:
Ի՞նչ է նշանակում ներկայացնել նախընտրական ծրագիր, որի հիման վրա ընտրողները պետք է կողմնորոշվեն, բայց հետագայում չկատարել այդ ծրագրի անգամ 20 տոկոսը: Մենք սովորել ենք, որ Հայաստանում ամեն ինչ «գեղավարի» է լուծվում, այսինքն՝ ոնց կարողանում ենք ապրում ենք, համակարգ չկա բացարձակապես, սակայն աշխարհի կարգուկանոնված նման պայմաններում նման թափթփված վիճակ երկրում չի կարելի թույլ տալ:
Կոչ եմ անում բոլորիս պահանջել ներկայիս ընդդիմությունից կամ այն ուժից, որը հավակնում է դառնալ ընդդիմություն, զբաղվել առաջին հերթին հենց այս հարցով, քանզի մինչև պետական և քաղաքական գործիչներին օրենքի հիման վրա պատասխանատվության ենթարկող ինստիտուտը չի գործում, որևէ հարց չի ստացվի կարգավորել: