Այս արարքները քրեորեն հետապնդելի չեն, սակայն ավելի լավ է այսպես չպահել քեզ, քանի որ գոյություն ունի «западло» հասկացությունը։   

1. Խոստանալ ամուսնանալ

Չի կարելի անկողին քարշ տալու մտադրությամբ խոստանալ, որ ամուսնանալու ես աղջկա հետ։ Աղջիկներն ամուսնական ծեսերին կրոնական ջերմեռանդությամբ են վերաբերվում, իսկ հավատացյալների զգացմունքները ծաղրել չի կարելի։ Նման բանը տղամարդուն վայել չէ։ Խոստացիր նրան ցանկացած բան՝ ադամանդներ, գյուղական տնակ, սակայն խուսափիր ընտանեկան սուրբ օջախի մասին խոստումներից։ Այլ հարց է, եթե դու իսկապես վստահ ես, որ քո առաջ հենց այն միակն  է, ում հետ կուզեիր կյանքդ կապել։ Այդ դեպքում այդ խոստումն էլ կարելի է տալ։ Սակայն այն պետք է իմաստավորված լինի և հնչի ճիշտ ժամանակին։

2. Ընկերներիդ ձեռքից խլել աղջիկներին

Սա դարերի խորքից մեզ հասած սուրբ տաբու է։ Ընկերոջ ընկերուհին աղջիկ չէ։ Նրա հետ անգամ համբուրվել չի կարելի։ Նրա հետ կարելի է առավելագույնը պարել։ Տաբուն գործում է անգամ այն դեպքում, եթե դու լուրջ զգացմունքներ ունես այդ աղջկա հանդեպ, իսկ ընկերդ ընդամենը ժամանակ է անցկացնում նրա հետ։ Մոռացի՛ր, տեղափոխվի՛ր այլ քաղաք, ինչ ուզում ես արա, սակայն ընկերոջդ ընկերուհու վրա աչք մի՛ տնկիր։

3. Մինչև վերջ ուտել ափսեի պարունակությունը

Սա անթույլատրելի շքեղություն է բանակում, արշավում ու Եթովպիայում։ Խաղաղ պայմաններում պետք է գոնե մանրուքներում ազնվական վարքագծեր դրսևորել։  

4. Ժամանակ վատնել սոցցանցերում

Ընկերներդ, իհարկե, սիրում են քեզ, սակայն միշտ չէ, որ նրանք նույնպիսի ոգևորությամբ են նայում սննդամթերքի լուսանկարներդ, ինչպիսի ոգևորությամբ դու տեղադրել ես դրանք սոցցանցում։ Նույնը վերաբերում է և ինքնաթիռից նկարված  լուսանկարներին, քո երեխաների լուսանկարներին, սելֆիներին և կեղծ մեջբերումների վերահրապարակումներին, որոնցով լի է քո պատը։ Վերջ տուր։ Մտածիր, թե որքան հաճելի կլինի տպավորություններով կիսվել ոչ թե անսիրտ «Facebook»-ի միջոցով, այլ անձնական հանդիպման ժամանակ։ Մինչև ձեր հանդիպումը դու գուցե հասկանաս, որ այդ բաների մեծ մասը անգամ քեզ համար հետաքրքիր չեն, ուր մնաց, թե ընկերներիդ հետաքրքրեն։    

5. Փող հաշվել կնոջ ներկայությամբ

Խելամիտ կանայք հաշիվների ժամանակ գնում են լոգարան, որպեսզի դու անհարմարություն չզգաս։ Այդ դեպքում դու կարող ես հանգիստ ստուգել հաշիվը և հաշվել մանրը։ Եթե նա չի հեռացել, ապա փորձիր ֆինանսական հաշվարկները նրա համար աննկատ անել։ Եթե հանես հաշվիչդ ու սկսես ժամերով թվեր գումարել-հանել, նա հազիվ թե գա ու սկսի օգնել քեզ քո հաշվարկներում։ Ամենայն հավանականությամբ, նա կմտածի, որ դու ժլատ ես։ Հիշիր, որ ռոմանտիկ հանդիպման ժամանակ «փող» հասկացողություն գոյություն չունի։

6. «Սթրինգ» ներքնավարտիք կրել

Մետրոսեքսուալությունը վատ բան չէ, սակայն այն ևս պետք է սահմաններ ճանաչի։ Շատերի կարծիքով՝ սահմանը հատվում է հենց այստեղ։ Թեպետ աղջիկներին դուր են գալիս լավ կազմվածքով տղամարդիկ, հարկ չկա հետույքը ցուցադրել ողջ ծովափով մեկ։ Տղամարդու զենքը ուղեղն ու բիցեպսներն են։

Курить на ходу

7. Ծխելով քայլել

Եթե ցանկանում ես թունավորել օրգանիզմդ, ապա գոնե միայն քո օրգանիզմը թունավորիր։ Երբ ծխելով քայլում ես փողոցում, ծուխը հասնում է հետևից եկող մարդկանց, ում համար այն կարող է տհաճ լինել։ Բացի այդ, հընթացս ծխելը, ուտելը, խմելն ու սիրելը հաճելի է միայն այն դեպքում, եթե առաջ ես ընթանում ոչ թե անձամբ դու, այլ այն փոխադրամիջոցը, որում դու գտնվում ես։  

8. Ծանոթանալիս աղջկան զզվեցնել սեփական համարը տալով

Չի՞ տվել իր հեռախոսահամարը և ոչ էլ քո՞նն է խնդրում։ Պահ, հեչ էլ տա։ Պարզապես մոռացի՛ր ու մի՛ նվաստացիր։ Եթե անգամ շատ զզվեցնես նրան, ու նա գլուխը քեզնից ազատելու համար գրի քո հեռախոսահամարը, միևնույնն է, չի զանգահարի քեզ։ Կարողացի՛ր տղամարդավարի ընդունել մերժումը։

9. Համաձայնվել ավելի ցածր աշխատավարձի

«Մի քայլ առաջ, երկու քայլ հետ» սկզբունքով շատ առաջ չես գնա կարիերայում։ Եթե դու չգնահատես քեզ, ոչ ոք էլ չի գնահատի։ Գործատուն էլ լրջորեն չի մոտենա քեզ։ Քեզ կարող են խոստանալ աշխատավարձի ավելացում, սակայն մի՛ հավատա, քանի դեռ գործատուն իր ասած ամեն մի բառի տակ չի ստորագրում... արյունով։  

10. Ընտանեկան կոնֆլիկտի մեջ մտնել

Ամուսիններն իրենք կպարզեն իրենց հաշիվները ու կհաշտվեն։ Եթե դու ինչ-որ մեկի կողմը բռնես, արդյունքում վատամարդ դուրս կգաս երկուսի համար էլ։ Քեզ մնում է միայն արագորեն հեռանալ «մարտադաշտից»։   

11. Ձեռքսեղմումով ողջունել զուգարանում

Դա հակահիգիենիկ է։ Զուգարանային ձեռքսեղմումը նախընտրելի տարբերակ չէ անգամ այն դեպքում, եթե նա լվացվել է։ Այնպես որ եթե ինչ-որ մեկը ձեռքը պարզի քեզ, դու կարող ես հանգիստ ընդամենը գլխի շարժումով բարևել նրան կամ օգտագործել ողջույնի վերբալ տարբերակը։

12. Պոռնոգրաֆիա նայել տղամարդկանց կոլեկտիվում

Խմբակային կինոդիտման մեջ վատ բան չկա, եթե ասենք՝ դուք որոշել եք միասին դիտել «Շուրիկի արկածները»։ Իսկ ահա պոռնոգրաֆիա միասին դիտել չարժե, հակառակ դեպքում հնարավոր է, որ պոռնոգրաֆիկ տեսարանները կապույտ էկրանից տեղափոխվեն կինոդիտման վայր։

13. Ծիծաղել ամուսնացած ընկերների վրա

Վաղ թե ուշ մարդկանց մեծ մասն ամուսնանում է։ Բոլորի բախտը չէ, որ հենց առաջին անգամից բերում է, իսկ ոմանց բախտը չի բերում անգամ հինգերորդ անգամից։ Այնուամենայնիվ, միլիարդավոր կանանցից մեկին ընտրելու փորձն ինքնին արժանի է հարգանքի։ Այնպես որ պետք չէ ծաղրել ամուսնացած ընկերներիդ։ Եթե ըստ քեզ՝ ամուսնական կարգավիճակը ծաղրանքի է արժանի, ապա դու հետ ես մնացել քո էմոցիոնալ զարգացումով։

Садиться в такси рядом с водителем

14. Նստել տաքսու վարորդի կողքին

Վարորդի կողքի նստատեղը ուղևորների համար չէ նախատեսված։ Ուղևորների համար նախատեսված տեղերը հետևի տեղերն են։ Բացի այդ, առաջին նստատեղերին նստելը հաճախ ավելի վտանգավոր է լինում ավտովթարների դեպքում։

15. Վիճել թիկնապահի հետ

Թիկնապահն ընդամենը ինչ-որ մեկի ենթական է։ Նա ինքնուրույն չի կայացնում որոշումները։ Ասել են՝ ոչ մեկի ներս չթողնես, նա էլ չի թողնում։ Եթե համարձակությունդ բավականացնում է, վիճիր նրա պետի հետ, ոչ թե հենց նրա։

16. Մղել կնոջը օրալ սեքսի

Կարիք չկա ինչ-որ անկնարկներով փորձել ինչ-որ բան հասկացնել կնոջը։ Անկողնում ամեն ինչ պետք է փոխադարձ համաձայնությամբ լինի։ Չի ուզում, ուրեմն հաշտվիր այդ մտքի հետ ու հույսդ կտրիր։

17. Ընկերոջը խնդրել անվճար մատուցել այնպիսի ծառայություն, որով նա ապրուստ է վաստակում

Եթե ընկերդ ինքն է առաջարկում օգնել քեզ, դա բոլորովին այլ բան է, իսկ ինքդ ընկերոջդ մասնագիտական օգնությանը կարող ես դիմել միայն խայրահեղ դեպքում։ Ինչպես ռուսական հայտնի ասացվածքում է նշվում, «Дружба дружбой, служба службой»:

18. Կանանց հետ գրազ գալ

Կանանց հետ չեն կռվում, կանանց վրա չեն գոռում ոչ թե որովհետև նրանք ավելի թույլ են, այլ որովհետև նրանք կին են։ Մենք էլ ջենտլմեն ենք, դրա համար էլ պետք է բացենք նրանց առջև դուռը, ճանապարհ տանք նրանց ու առհասարակ կնամեծար լինենք, իսկ կնոջ հետ գրազ գալը, այն էլ փողի վրա, այնքան էլ հարիր չէ կնամեծար տղամարդուն։  

19. Հարցնել կնոջը նախկին սիրեկանների մասին

Եթե կինը հանգիստ է վերաբերվում նախկին փորձի փոխանամանը, ոչ մի խնդիր չկա։ Նա առանց կաշկանդվելու կպատասխանի քո հարցերին ու դեռ մի բան էլ ավելին կպատմի, սակայն եթե կինը չի ցանկանում իր նախկին սիրեցյալի մասին պատմել, իսկական տղամարդը չպետք է պարտադրի նրան անել դա։ Առհասարակ, ավելի լավ է մրցակցության մեջ չմտնել նրա նախկին սիրեցյալների հետ։

20. Հայտնի մարդկանց մտքերը ներկայացնել իբրև քո սեփականը

Սա գողություն է, ավելի ստույգ՝ գրագողություն։ Հարգի՛ր ուրիշի մտավոր սեփականությունը ու ուրիշի մտքերը մեջբերելիս նշի՛ր հեղինակի անունը։   

21. Մատով փակել դռան դիտանցքը, երբ այցելում ես ինչ-որ մեկի տուն

Սա երեխայական հիմարություն է։ Չզարմանաք, եթե հանկարծ տանտերերը բացեն դուռն, ու սիրալիր ողջույնի փոխարեն Ձեզ կատաղած ցլաշուն սպասի։

22. Կրել կնոջ պայուսակը

Էթիկետի կանոններին պետք չէ կուրորեն հետևել, մանավանդ որ ոչ մի կանոնով նախատեսված չէ կնոջ պայուսակը պահել։ Եթե նա ծանր ճամպրուկ կամ ինչ-որ տոպրակներ է կրում, միանգամայն բնական կլինի օգնություն առաջարկել նրան։

Այս 22 կետերում ներկայացված էին այն բաները, որոնք «западло» են հասուն տղամարդու համար։ Ըստ որոշ կարծրատիպերի՝ տղամարդուն հարիր չէ նաև արտասվել, սակարկել, մերժել ընկերների խնդրանքը, հեռանալ առանց թեյավճար թողնելու և խուսափել կռվից։ Հիշեք, որ սրանք լոկ կարծրատիպեր են։ Անկախ սեռից՝ բոլորի լացն էլ կարող է գալ, ու պետք չէ կյանքի գնով զսպել արցունքները միայն այն պատճառով, որ որոշ մարդիկ դա «ղզիկություն» են համարում։ Կամ ինչու՞ չսակարկել, եթե ապրանքը չափազանց թանկ է, իսկ վաճառողը նախապես հենց այդ գինն է սահմանել, որպեսզի հետո «իջնելու տեղ» ունենա։ Թեյավճար թողնելը լավ միտք է, եթե քո ֆինանսական միջոցները թույլ են տալիս դա, հակառակ դեպքում՝ հանգիստ կարող եք վճարել միայն պահանջվող գումարը, առանց այն էլ հիմնականում ռեստորաններն ու սրճարանները սպասարկման վարձ սահմանում են։ Ինչ վերաբերում է կռիվներից խուսափելուն, դա բնավ էլ թուլության նշան չէ։ Որոշ իրավիճակներում դա կարող է լավագույն տարբերակը  լինել. չէ՞ որ տղամարդկությունը բռունցքների ուժով չի որոշվում։      

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել