Ադրբեջանի հետ կոնֆլիկտը հիմա կառավարման մոդելի մրցակցություն է: Փաստացի, երկու կողմն էլ հասել են զինված մի մակարդակի, որ ռազմական ճանապարհով ոչ մի կողմը չի կարող լուծել խնդիրը: Որոշ առումով դա նաև նման է ԽՍՀՄ-ԱՄՆ հակամարտությանը, որտեղ հաղթող դուրս եկավ կառավարման առավել արդյունավետ մոդել ունեցող կողմը:
Մեր դեպքում երկարաժամկետ որ կողմը կարողացավ առավել արդյունավետ կառավարման մոդել ստեղծել, այդ կողմն էլ կարողանալու է հաղթել: Միջազգային հանրությունը, ընդհարումները, ռազմական դաշնակիցները և մնացած այլ գործոնները երկրորդական ազդեցություն ունեն: Հաղթանակի կարելի է հասնել արդյունավետ ռեսուրսների կառավարումով ու թշնամու կառավարման համակարգը հենց ներսից քանդելով, այլ տարբերակներով հաղթանակը շատ թանկ է, ու նման ռեսուրս մենք չունենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել