Միամիտ են այն մարդիկ, ովքեր կարծում են, թե իմ համեստ գործողությունով, ստեղ ես կարամ Լևոնի համար ինչ-որ դիվիդենդներ շահեմ՝ «քաղաքական շահարկումներ» անելով: Ես չէ, որ պիտի դրանով զբաղվեմ, այլ նույն ինքը՝ Լևոնը: Սակայն, այո՛, ես հնարավորություն ունեմ, քաղաքական շահարկում անելով, մարդկանց ցույց տալ իրական պատկերը և Սերժի բացարձակ անփութությունը և չթողնե՛մ, որ վերևից իջեցված ցանկացած բան հալած յուղի պես անցնի: Բոլորին ա հայտնի, որ Հայաստանում գործում ա համակարգ, թող Ձեր ասածով լինի, թող Լևոնը էդ վատ ավանդույթը ներդրված լինի, բայց քանի որ համակարգ ա, պարզ է, որ համակարգը բաղկաղած է մասնիկներից, ու առանձին-առանձին այդ մասնիկները չեն կարող գործել, այլ գործում են վերևի հետ համագործակցության մեջ: Իսկ Սերժը էդ համակարգի մեջ ա աճել, եղել ա դրա մասնիկը, ուստի գիտի, թե ոնց ա գործում այդ համակարգը և շատ լավ գիտի, որ այդ համակարգը չի կարող գործել առանց վերևի թույլտվության:
Հ.Գ. Ինչ վերաբերվում ա իմ այն պնդմանը, որ դա PR էր, այո, հենց դա էր, քանի որ PR մի քայլով չի լինում, այլ բաղկացած է շարունակական քայլերից, և մյուս քայլը մի քանի հոգուն հրապարակային պատժելն ա, քանի որ դա ինքը չէր կարող միանգամից անել, շրջապատը սխալ կհասկանա:
Հ.Գ.Գ. Միամիտ են այն մարդիկ որոնք կարծում են, թե PR-ը միամիտ եմ շեշտում, ուշադիր նայեք Ձեր գրառումների բովանդակությունը...:)))
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vilen.gabrielyan.7/posts/411148238933922
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել